• Latest news

Ինչպես չի կարելի նիհարել, եթե աշխատում եք գրասենյակում

18 հուլիսի, 2020  17:40

Պիեռ Դյուկանի հանրահայտ սննդակարգը կարող է վտանգավոր լինել առողջության համար, մանավանդ եթե խոսքը գրասենյակում աշխատող մարդկանց մասին է, ինչպես վկայում է նուտրիցիոլոգ Օլգա Դեքերը՝ Սննդաբանների ազգային միությունից։

Ինչպես պատմում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս սննդակարգի օգնությամբ նիհարելը, ըստ փորձագետի, հարմար չէ այն մարդկանց, որոնց աշխատանքը կապված է մտավոր գործունեության հետ, օրինակ՝ նրանց համար, ովքեր աշխատում են գրասենյակներում։ Այսպիսի սննդակարգը նաեւ հակացուցված է երիկամների կամ լյարդի հիվանդությունների, նյութափոխանակության խանգարումների, պոդագրայի, հղիության եւ կրծքով կերակրման դեպքում:

«Սպիտակուցի ավելցուկի պատճառով օրգանիզմում արտադրվում են կետոնային մարմիններ՝ դրանք ճնշում են ախորժակը եւ հոգնածություն են առաջացնում, բերանից եւ մարմնից վատ հոտ է գալիս: Միկրոտարրերի եւ վիտամինների արտահայտված անբավարարությունը հանգեցնում է ոչ միայն արտաքին տեսքի, այլեւ նյարդային, սրտանոթային եւ մարսողական համակարգի հետ կապված խնդիրների: Արդյունքում այս ամենը կարող է հորմոնալ խանգարման պատճառ դառնալ»,- ասել է Օլգա Դեքերը:

Նշենք, որ ֆրանսիացի սննդաբան Պիեռ Դյուկանի կողմից մշակված նիհարելու ծրագիրը հիմնված է կետոգենային սննդակարգի վրա: Սննդակարգն առաջարկում է ուտել սպիտակուցների հարուստ պարունակությամբ, ինչպես նաեւ ճարպերի եւ ածխաջրերի ցածր պարունակությամբ ուտելիքներ: Բացի այդ, անհրաժեշտ է ամբողջովին հրաժարվել շաքարից եւ ավելի շատ ջուր խմել: Ենթադրվում է, որ ածխաջրերի անբավարարության պատճառով մարմինը կանցնի սեփական ճարպերի սպառմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել