• Latest news

Հետազոտողներն առաջընթաց են գրանցել արհեստական օրգաններ ստեղծելու գործում

1 հոկտեմբերի, 2020  23:18

Վաշինգտոնի եւ Ռեյսի համալսարաններից բիոինժեներները ստեղծում են նոր տեխնոլոգիա ներքին բջիջների սինքրոնիզացման հեռավար կառավարման համար եռաչափ արհեստական կենդանի հյուսվածքներ ստեղծելու շրջանակում:

Medical Express-ի հաղորդմամբ՝ գիտնականները հույս ունեն այդկերպ ստանալ արհեստական լյարդ եւ թոքեր:

Արհեստական հյուսվածքները, մասնագետների խոսքով, կարելի է կիրառել, օրինակ, դեղորայքի ազդեցությունն ուսումնասիրելու համար: Չի բացառվում, որ հետագայում հնարավոր լինի ստեղծել ամբողջական արհեստական օրգաններ, որոնք կարելի է փոխպատվաստել մարդկանց:

Այդ ճանապարհին հիմնական խնդիրներից մեկը ստիպելն է ցողունային բջիջներին  պատշաճ կերպով դիֆերենցվել՝ ձեւավորելով տարբեր բջիջներ՝ օրգանի հիմք: Լրայդի բջիջները, օրինակ, ստանում են խնդիրներ առանցքային գեներից, որոնք ուղղում են դրանց հատկացված վայրեր իրենց պարտավորությունները կատարելու համար: Այդ մեխանիզմը հայտնի է, սակայն բարդ վերարտադրվող է բարդ համակարգերում:

Մասնագետների խոսքով՝ խնդիրը կարելի է լուծել ջերմահեղուկային տեխնոլոգիայի միջոցով, որը գերենացնում է օրինակները, որոնք իմիտացնում են գենետիկ պրոֆիլները՝ մարդու լյարդում հայտնաբերված: Եռաչափ տպիչով ստեղծվել են հեղուկային համակարգեր ներթափանցող ջերմությունը փոխանցելու համար: Այդ համակարգերի էներգիան թույլ է տալիս հետազոտողներին կառավարել արհեստական հյուսվածքների խորքում բջիջների գենետիկ կատուցվածքը:

Այդ  տեխնոլոգիան կիրառում է ջերմային շաբլոններ գեների էքսպրեսիան արձակելու համար: Հյուսվածքների ներսում տպված ցանցերից ջերմության հաղորդումն ակտիվացնում է բջիջներում ներկառուցված տրանսգեները: Այդ մանիպուլյացիաները ցույց են տալիս, որ տարբեր բջիջների ներսում գենետիկ պատեռնի ձեւավորումն ամրապնդում է հյուսվածքների սեգրեգացիան եւ լյարդի տարատեսակ գործառույթները:

Վերջին հետազոտության շրջանակում գիտնականները ակտիվացրել են Wnt ազդանշանային ցանցերը, որոնք կարեւոր են մարմնի հյուսվածքները ռեգեներացնելու, ապահովելու եւ զարգացնելու կարգավորման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել