• Latest news

Ի՞նչ հիվանդություն կարող է ցույց տալ բարձր բիլիռուբինը

2 ապրիլի, 2021  16:17

Ընդհանուր բիլիռուբինի բարձր ցուցանիշը կարող է լինել վտանգավոր հիվանդության՝ փտախտային ապենդիցիտի ախտանշան:

Փտախտային ապենդիցիտով պացիենտներին սովորաբար շտապ վիրահատում են: Նախավիրահատական ախտորոշումը կարեւոր է, բայց ոչ միշտ է դյուրին: Ճապոնացի գիտնականները՝ Ֆուտյուի Հանրային բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքից Իտցուկի Նայայի ղեկավարությամբ որոշել են փտախտային ապենդիցիտի նախավիրահատական նախանշանները: Նրանց տվյալները ներկայացվել են Acute Medicine & Surgery ամսագրում:

Գիտնականներն ուսումնասիրել են 162 պացիենտների տվյալները, որոնք 2011 թվականի սեպտեմբերից 2014 թվականի օգոստոս «սուր ապենդիցիտ» ախտորոշումից հետո որդանման ելունի հատման վիրահատություն էին տարել:

Փտախտային ապենդիցիտը հաստատվել է 102 պացիենտների մոտ: Գիտնականները պարզել են, որ ընդհանուր բիլիռուբինի մեծ ցուցանիշը, ինչպես նաեւ համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով որդանման ելունի շուրջ ճարպի կուտակման հայտնաբերումը կարող է 98,9 տոկոս զգայունությամբ կանխատեսել փտախտային ապենդիցիտը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել