• Latest news

Ո՞ր մթերքը կօգնի ազատվել որովայնին կուտակված ճարպից

17 հուլիսի, 2021  16:37

Տվենջան սոյայի մածուկը, որը լայնորեն օգտագործվում է Կորեայում, օգնում է ճարպակալման դեմ պայքարում: Դեռ ավելին, այդ համեմունքի ամենօրյա օգտագործումը թույլ է տալիս ազատվել որովայնին կուտակված ճարպից:

Express-ի հաղորդմամբ՝ գիտնականները անցկացրել են գիտափորձ, որին մասնակցել է մարմնի ավելորդ քաշով 51 չափահաս մարդ: Կամավորներին խնդրել են բաժանել երկու խմբի, որոնցից առաջինը 12 շաբաթ շարունակ սննդի մեջ ավելացրել է տվենջան, իսկ երկրորդը՝ պլացեբո:

Հետազոտության վերջում նրանց մոտ, ովքեր պարբերաբար օգտագործել են սոյայի մածուկը, գրանցվել է մարմնի քաշի եւ օրգանիզմում ճարպի զգալի նվազում: Այդկերպ մասնագետներն ապացուցել են տվերջանի արդյունավետությունը ճարպակալման դեմ պայքարում:

Փորձագետների խոսքով՝ 10 գրամի չափով տվենջանի ամենօրյա օգագործումը նվազեցնում է մեծահասակների մոտ որովայնի ճարպը: Իսկ որովայնի շրջանում ճարպից ազատումն իր հերթին կրճատում է սրտանոթային հիվանդությունների, ինչպես նաեւ երկրորդ տիպի դիաբետի  առաջացման հավանականությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել