• Latest news

2 ըմպելիք, որոնք կարող են վտանգավոր լինել երիկամների համար

9 մարտի, 2022  21:50

Սուրճը եւ թեյը կարող են բացասաբար ազդել երիկամների առողջության վրա։ Այս մասին նշվել է Ռովիրա-ի-Վիրգիլի համալսարանի (URV) աշխատակիցներ Հորդի Սալասի եւ Անդրես Դիասի ղեկավարած CIBEROBN խմբի նոր հետազոտությունում, որն իրականացվել է PREDIMED-Plus նախագծի շրջանակում։

Ինչպես նշել է Gazeta.ru-ն, հետազոտությունը պարզել է, որ կապ գոյություն ունի սուրճի, թեյի օգտագործման եւ գնդաձեւ ֆիլտրման արագության փոփոխությունների միջեւ։ Այս ցուցանիշը համավում է երիկամների առողջության ցուցիչ։ Գիտնականներն ուսումնասիրել են ավելորդ քաշ կամ ճարպակալում ունեցող 5 851 տարեց մարդկանց հիվանդության պատմությունները։

Սուրճի սերմերը աչքի են ընկնում պոլիֆենոլների (հակաօքսիդանտային հատկություններ ունեցող), կոֆեինի, վիտամինների, հանքանյութերի եւ բիոակտիվ ֆիտոքիմիական նյութերի բարձր պարունակությամբ, որոնք կարող են օգտակար լինել առողջության համար։ Բայց երիկամների ֆունկցիայի վրա սուրճի եւ թեյի  ազդեցության հետազոտությունները հակասական էին։

Նոր հետազոտության հեղինակները 1 տարվա դիտարկումների ընթացքում հայտնաբերել են, որ սուրճի եւ թեյի օգտագործումը կապված է գնդաձեւ ֆիլտրման արագության նվազման հետ։

Գիտնականները նկատել են, որ օրը 2 բաժակից ավելի սուրճ (մեկ բաժակում՝ 50 մլ կոֆեին) խմող մարդկանց մոտ գնդաձեւ ֆիլտրման արագությունն ավելի շատ է նվազում, քան նրանց մոտ, ովքեր սուրճը առիթից առիթ են օգտագործում (օրը 1 բաժակից պակաս), կամ նրանց մոտ, ովքեր այն չեն խմում։ Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ օրական 2 բաժակից ավելի սուրճ օգտագործելը կապված է եղել 19 տոկոսով երիկամների ֆունկցիայի արագ կորստի բարձր վտանգի հետ։ Կոֆեին պարունակող թեյը նույնպես կարող է վնասել երիկամները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել