• Latest news

Թերսնումը միայն անբավարար սնուցում կամ սով չի. մասնագետ

6 ապրիլի, 2022  15:01

Շատերը թերսնման մասին լսելիս մտածում են, որ խոսքը գնում է անբավարար սնուցման կամ սովի մասին, սակայն այս հասկացությունն իրականում շատ ավելի լայն է: Ավելին, թերսնման խնդրին կարող են բախվել ոչ միայն աղքատները, այլ նաեւ բավարար ֆինանսական միջոցներ ունեցող մարդիկ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը:

Նրա խոսքով, կան թերսնման տարբեր ձեւեր, որոնց թվում են թե սննդակարգում սննդարար նյութերի՝ մակրոնուտրիենտների պակասը, եւ թե՝ միկրոէլեմենտների՝ վիտամինների եւ այլ էլեմենտների պակասը:

Թերսնման խնդիրը կարող է կապված լինել ինչպես անհատների սննդային սովորությունների, այնպես էլ արտաքին գործոնների հետ: Օրինակ, Հայաստանում շատերի մոտ յոդի դեֆիցիտ կա, քանի որ հայաստանյան հողում ու ջրում, բազմաթիվ մասնագետների գնահատականով, այդ նյութի պարունակությունը շատ ցած է, հետեւաբար, տեղական մթերքներում այն եւս շատ քիչ է:

Սակայն որոշ դեպքերում թերսնման խնդիրը մարդկանց սննդակարգն է, որը կարող է կախված լինել թե աղքատության հետ, թե՝ սխալ սննդային սովորությունների:

Մասնագետի խոսքով, հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում բավական մեծ թվով մարդիկ օրական կալորիաների մեծ մասը ստանում են հացից ու մակարոնեղենից, այսինքն՝ պարզ ածխաջրերից, ինչը առողջության համար լավ չի եւ կարող է բազմաթիվ խնդիրների հանգեցնել:

Սակայն կան նաեւ մարդիկ, ովքեր գումարի խնդիր չունեն, բայց գնում եւ ուտում են հիմնականում քաղցրավենիք, որը եւս չի ապահովում իրենց անհրաժեշտ քանակությամբ միկրո- եւ մարկոնուտրիենտներով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել