• Latest news

Որո՞նք են բողկի օգտակար հատկությունները

2 հունիսի, 2022  21:33

Բողկը հարուստ է բուսական բջջանյութով, ջրով, եթերային յուղերով եւ վիտամիններով, «Чемпионат»-ին ասել է նուտրիցիոլոգ Նատա Գոնչարը։

Եթե ​​բողկ ավելացնեք հավասարակշռված սննդակարգին, ապա սարսափելի չի լինի ավիտամինոզը, քանի որ բանջարեղենը հարուստ է վիտամիններով, կարեւոր միկրո եւ մակրո տարրերով։

B վիտամիններ - բարելավում են աղիների աշխատանքը, պահպանում են հուզական առողջությունը։

Վիտամին PP - նվազեցնում է շաքարախտի, հիպերտոնիայի զարգացման ռիսկը, ապահովում է աղեստամոքսային տրակտի բնականոն գործունեությունը, բարելավում է ենթաստամոքսային գեղձի եւ լյարդի աշխատանքը։

Կալիում - օգնում է պահպանել ջրային բալանսը,  բարելավում է արյան ճնշումը, նորմալացնում է արյան մեջ շաքարի մակարդակը: 

Ֆոսֆոր - օգնում է էներգիա արտադրել: Թարմ բողկի հյութի հավելումով դեմքի դիմակները խոնավեցնում եւ մաքրում են մաշկը։

Մագնեզիումն օրգանիզմի համար ամենակարեւոր հանքանյութերից մեկն է։ Այն առկա է ավելի քան 300 քիմիական ռեակցիաներում եւ անհրաժեշտ է բոլոր օրգանների եւ հյուսվածքների պատշաճ աշխատանքի համար։

Երկաթ - անհրաժեշտ է արյան կազմի նորմալացման, ԴՆԹ-ի եւ կարմիր արյան բջիջների սինթեզի համար։ 

Բացի այդ, բողկը վիտամին C-ի հիմնական աղբյուրներից է. 250 գ մթերքն ապահովում է այս վիտամինի ամենօրյա պահանջը։

Սննդաբանը նշում է նաեւ, որ բողկը պարունակում է ֆլավոնոիդներ, որոնք օգտակար են սրտի աշխատանքի համար։ Բջջանյութի եւ ջրի բարձր պարունակությունը բարելավում է աղիների աշխատանքը եւ պայքարում փորկապության դեմ:  

Բողկը պարունակում է նաեւ անտոցիանիններ, որոնք նվազեցնում են քաղցկեղի առաջացման հավանականությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է