• Latest news

Ովքեր չեն կարող բեկոն ուտել

21 օգոստոսի, 2022  21:24

Սրտի, մարսողության եւ արտազատման համակարգի հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է ձեռնպահ մնան բեկոն ուտելուց, URA.RU-ին տված հարցազրույցի ընթացքում ասել է դիետոլոգ Իրինա Պիսարեւան։

«Բեկոնը պարունակում է մեծ քանակությամբ նատրիում եւ աղեր, որոնք ջուր են պահում: Սա կարող է խաթարել ոչ միայն աղի հավասարակշռությունը, այլեւ հանգեցնել այտուցների: Նման արտադրանք չպետք է օգտագործեն նաեւ երիկամների եւ արտազատման համակարգի այլ օրգանների հիվանդություններ ունեցողները կամ պետք է սահմանափակվեն շաբաթական առնվազն 100 գրամ ուտելով», - ասել է դիետոլոգը: Նրա խոսքով՝ այս մթերքը կարող է մարդու մոտ ուռուցքի զարգացման պատճառ դառնալ։

«Բեկոնը պարունակում է նաեւ մեծ քանակությամբ կոնսերվանտներ եւ տապակելիս արտազատվում են քաղցկեղածին նյութեր, որոնք մեծ վնաս են հասցնում մեր օրգանիզմին։ Ուստի անսահմանափակ քանակությամբ բեկոնի օգտագործումը կարող է հանգեցնել ստամոքսի եւ աղիքների հետ կապված խնդիրների, նույնիսկ ուռուցքի առաջաման։ Ուստի բեկոնը հակացուցված է տղամարդկանց, կանանց եւ երեխաներին, ովքեր տառապում են սրտի եւ մարսողական հիվանդություններով»,- պարզաբանել է նա՝ շեշտելով, որ բեկոնն ընդգրկված է առաջին կարգի, այսինքն՝ ամենավտանգավոր քաղցկեղածինների ցանկում։

Պիսարեւան խորհուրդ է տալիս բեկոն չուտել շաբաթական երկու անգամից ավելի։

«Արդեն բավական տեղեկություններ եւ ապացույցներ կան, որ նման մթերքների հաճախակի օգտագործումը կարող է առաջացնել ստամոքսի եւ ուղիղ աղիքի քաղցկեղ։ Առանց ձեր օրգանիզմին վնասելու, կարող եք շաբաթական 1-2 անգամ ուտել՝  2-ից 3 կտոր բեկոն։ Միեւնույն ժամանակ այն պետք է համադրել առողջ սննդի հետ, այսինքն՝ սննդին ավելացրեք ավելի շատ կանաչի, որպեսզի փոխհատուցեք օրգանիզմին՝ վնասակար քաղցկեղածին նյութերի վերամշակման համար»,- եզրափակել է փորձագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է