• Latest news

Մեդալակիր վիրաբույժ. Անվտանգ վիրահատության ուղեցույցը Հայաստանում ներդրման կարիք ունի

23 սեպտեմբերի, 2014  14:12

ԱՀԿ-ի կողմից մշակված անվտանգ վիրահատության ուղեցույցներին հետեւելը հնարավորություն է տալիս մի շարք լուրջ խնդիրներից եւ բարդություններից խուսափել: Հենց այդ ուղեցույցների մասին է օրեր առաջ Նորվեգիայի Հարալդ Հինգերորդ Թագավորի Ոսկե մեդալին արժանացած հայազգի վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր Այրազատ Կազարյանը Հայաստանի Ամերիկյան Համալսարանում դասախոսություն կարդացել:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում այդ ուղեցույցների մասին է պատմել: Պարզվում է՝ դրանք կանոնակարգում են այն քայլերը, որոնք պետք է վիրահատությունից առաջ եւ հետո արվեն: Ուղեցույցներին հետեւելով՝ վիրաբույժը, անեսթեզիոլոգը եւ բուժքույրերը կարող են համոզվել, որ ամեն ինչ ճիշտ են անում: Դա հնարավորություն կտա խուսափել այնպիսի անախորժություններից, ինչպիսին է, օրինակ, սխալ ոտքը կամ սխալ օրգանը վիրահատելը:

Ըստ ուղեցույցների՝ վիրահատությունից առաջ հիվանդին պետք է անեսթեզիոլոգը զննի եւ պարզի, թե ինչ հիվանդություններ կամ խնդիրներ կան, եւ արդյոք հիվանդը ալերգիկ է: Այնուհետեւ նա պետք է որոշի, թե ինչպիսի անեսթեզիա կարելի է տալ հիվանդին, ընդ որում, վիրահատական անձնակազմի բոլոր անդամները  պետք է համաձայն լինեն անեսթեզիոլոգի որոշման հետ, քանի որ նրանց կարող են հայտնի լինել մանրամասներ, որոնք անեսթեզիոլոգը բաց է թողել:

Հաջորդ քայլով վիրաբույժը ծանոթանում է անեսթեզիոլոգի հաշվետվությանը եւ ստուգում, թե ինչը եւ ինչպես պետք է վիրահատվի, ինչպես է կարելի հնարավոր բարդությունների առաջացումը կանխարգելել:

Երրորդ քայլով վիրահատությունից հետո ստուգում են, թե արդյոք ամեն ինչ ճիշտ է արվել: Օրինակ, վիրաբուժական գործիքներ չե՞ն մնացել արդյոք հիվանդի մարմնում: Նման բաներ, իհարկե, հազվադեպ են պատահում, բայց երբեմն բժիշկներն, օրինակ, կարող են մոռանալ, որ հեռացված ուռուցքը հիստոլոգիայի ուղարկման անհրաժեշտություն կա: Մոռացված մանրուքը եւս կարող է հետագայում ճակատագրական լինել: 

Այրազատ Կազարյանը խոսքով, 2012 թվականից ի վեր Նորվեգիայում այս կանոններին հետեւելը պարտադիր է համարվում: Հայաստանում դրանք դեռեւս չեն գործում, սակայն, մասնագետի հավաստիացմամբ, բազմաթիվ վիրաբույժներ հետաքրքրություն են դրսեւորում ուղեցույցների նկատմամբ: Պարզապես համակարգը երկրում է պետք է առողջապահության նախարարությունը ներդնի, եւ այն պետք է որպես համակարգ գործի՝ ողջ երկրում, եւ ոչ թե առանձին հիվանդանոցներում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել