• Latest news

Դեպրեսիայով տառապող մարդիկ հաճախ չեն էլ կասկածում, որ հիվանդություն ունեն

3 հոկտեմբերի, 2014  12:25

Սան-Դիեոգոյի պետական համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ դեպրեսիայի պսիխոսոմատիկ ախտանշանները, մասնավորապես՝ քնի եւ ուշադրության կենտրոնացման հետ կապված խանգարումները, 1980-ական թվականների հետ համեմատությամբ, ներկայումս նշանակալիորեն առավել հաճախ են ի հայտ գալիս: Psych Central-ի հաղորդմամբ, եզրահանգման համար 6,9 մլն դեռահասների եւ չափահասների վերագրվող տվյալների համեմատությունն ու վերլուծությունն է հիմք ծառայել:

Տվյալների վերլուծության արդյունքում, մասնավորապես, պարզվել է, որ 2010թ.-ից ի վեր դեռահասները 38 տոկոսի չափով առավել հաճախ են՝ հիշողության, իսկ 74 տոկոսի չափով՝ քնի հետ կապված խնդիրների բախվում: Ընդհանուր առմամբ, հիշյալ ժամանակահատվածում հոգեկան առողջության ոլորտը ներկայացնող մասնագետների մոտ այցելությունների թվի կրկնապատկում է գրանցվել: Հարցախույզի արդյունքների վկայությամբ, ուսանողներն էլ 50 տոկոսի չափով առավել հաճախ են իրենց ճնշված զգում, իսկ չափահաս մարդիկ առավել հաճախ անհանգիստ քնից, ինչպես նաեւ ախորժի եւ որեւէ բան ձեռնարկելու ցանկության բացակայությունից են բողոքում՝ այն ամենը, ինչ դեպրեսիային է հատուկ: Այդուհանդերձ, չնայած ախտանշաններին, շատերը, ուղիղ հարց ստանալու պարագայում, հիվանդության առկայության վարկածի հերքմամբ են հանդես եկել: 

Նախընթաց հետազոտություններով եւս վկայություններ են ձեռք բերվել առ այն, որ վերջին տարիներին մարդիկ առավել հաճախ են դեպրեսիայի դեմ բուժում ստանում, ինչը կարող է նաեւ տեղեկացվածության աճի եւ առավել ցածր ստիգմատիզացիայի արդյունք լինել: Բացի այդ, հակադեպրեսանտների կիրառման ծավալներն են կրկնակի աճ գրանցել: Գիտնականները ենթադրում են, որ դեղամիջոցներն, ամենայն հավանականությամբ, օգնել են բոլոր նրանց, ովքեր առավել լուրջ խնդիրներ են ունեցել, բայց մի շարք ախտանշաններ դրանց ազդեցությանը չեն ենթարկվել եւ շարունակում են բացասական հետեւանքների հանգեցնել:

Գիտահետազոտական խմբի անդամները նաեւ դեռահասների շրջանում ինքնասպանության դեպքերի թվի կրճատում են նկատել, ինչն, այդուհանդերձ, աննշան է՝ դեպրեսիային հատուկ ախտանշանների աճի համեմատ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է