• Latest news

Հայաստանում բոլոր միջոցներն են ձեռնարկվում՝ Էբոլայի ներթափանցումը կանխարգելելու համար

3 հոկտեմբերի, 2014  18:23

Ոչ մի երկիր այսօր Էբոլայից ապահովագրված չէ, սակայն Հայաստանում, ինչպես բազմաթիվ այլ երկրներում, բոլոր միջոցներն են ձեռնարկվում՝ վարակի ներթափանցումը կանխարգելելու համար: Այս մասին ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի օդակաթիլային վարակների եւ հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանն է լրագրողներին հայտնել:

Նրա խոսքով, տարածաշրջանում Էբոլայով վարակման ոչ մի դեպք չի գրանցվել, սակայն երկրի սահմանային անցակետերում չափազանց ուշադիր են բոլոր հիվանդ մարդկանց, ինչպես նաեւ աֆրիկյան երկրներից ժամանած կամ այդ երկրները տարանցած ուղեւորների նկատմամբ: Բարեբախտաբար, Աֆրիկայից Հայաստան ուղիղ չվերթներ այսօր չկան, եւ դա շատ լավ է՝ վարակի կանխարգելման տեսանյունից, քանի որ ինքնաթիռների ուղեւորները ոչ միայն Հայաստանում են ստուգվում, այլ նաեւ՝ տարանցիկ երկրներում:

Բացի այդ, Հայաստանի Առողջապահության նախարարությունը ինքնաթիռներով ճամփորդող մարդկանց համար հուշաթերթեր է պատրաստել, որտեղ բացատրվում է, թե ինչպես պետք է խուսափել հնարավոր վարակից: Հատուկ աշխատանքներ են տարվել նաեւ տուրօպերատորների հետ:

Հիշենցնեք, որ Էբոլայի տարածողներ կարող են նաեւ չղջիկները հանդիսանալ, բայց, բարեբախտաբար, չղջիկների այդ տեսակը Հայաստանում չի հանդիպում: Դրանք կարող են նաեւ պրիմատներին վարակել, որոնցից էլ վիրուսը մարդկանց է փոխանցվում. սցենարից խուսափելու համար բոլոր տեսակի պրիմատների ներկրումը Հայաստան այս պահին արգելված է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է