• Latest news

Գիտնականները պարզել են, որ աչքի ցանցաթաղանթով կարելի է որոշել շիզոֆրենիայի ծանրության աստիճանը

6 հունիսի, 2024  08:42

Հետազոտողները հայտնաբերել են, որ շիզոֆրենիայով տառապող մարդկանց աչքի ցանցաթաղանթը տարբերվում է առողջ մարդկանց ցանցաթաղանթից։ Այդ փոփոխությունները կարող են օգնել հոգեբույժներին որոշել, թե ում մոտ է հիվանդությունը հատկապես ծանր ընթանում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Biological Psychiatry ամսագրում։

Էվոլյուցիոն տեսակետից ցանցաթաղանթը գլխուղեղի արտադրանք է եւ ընդհանուր գենետիկա ունի։ Այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսին է շիզոֆրենիան, ցանցաթաղանթը հեշտ հասանելի այլընտրանք է հետազոտողների համար կենտրոնական նյարդային համակարգն ուսումնասիրելիս։ Առաջին հեղինակ Էմանուել Բուդրիոն Մաքս Պլանկի հոգեբուժության ինստիտուտից եւ նրա գործընկերները հետազոտել են շիզոֆրենիա ունեցող եւ վերահսկիչ խմբի առողջ պացիենտների (մոտ 230 հոգի) ցանցաթաղանթները։ Նրանք ցանցաթաղանթի շերտերը գրանցել են օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիայի (ՕԿՏ) օգնությամբ, լույսի հիման վրա, եւ չափել են առանձին նյարդային բջիջների էլեկտրական ազդանշանները։

«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ շիզոֆրենիա ունեցող պացիենտների մոտ ցանցաթաղանթի որոշ շերտեր զգալիորեն ավելի բարակ են եղել, իսկ էլեկտրաֆիզիոլոգիական ազդանշանները՝ զգալիորեն փոփոխված»,- նշել է հետազոտության ղեկավար Ֆլորիան Ռաաբեն։

Գիտնականներին հաջողվել է նաեւ առաջին անգամ ցույց տալ, որ ցանցաթաղանթի փոփոխությունները հատկապես արտահայտված են ավելի ծանր պացիենտների եւ ռիսկի գենետիկ գործոնների ավելի բարձր մակարդակ ունեցողների մոտ։ Այս հարաբերակցությունը մատնանշում է այն մասին, որ ցանցաթաղանթի փոփոխությունները պայմանավորված են հենց հիվանդությամբ, այլ ոչ թե միայն այլ գործոններով, ինչպիսին են ծխելը, ճարպակալումը կամ դիաբետը (որոնք, որպես կանոն, ավելի հաճախ են հանդիպում շիզոֆրենիա ունեցող պացիենտների, քան բնակչության մյուս մասի մոտ)։

Ապագայում ցանցաթաղանթի վիճակի չափումը ախտորոշում կայացնելիս կարող է օգնել հոգեբույժներին կանխատեսել, թե որ պացիենտներն են ենթակա առանձնակի ռիսկի եւ ավելի մանրազնին զննման կարիք ունեն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է