• Latest news

ԱՀԿ-ում հայտնել են Երկրի հասուն բնակչության մոտ մեկ երրորդի անբավարար ակտիվության մասին

26 հունիսի, 2024  11:09

Երկրի հասուն բնակչության մոտ մեկ երրորդը կամ 1,8 մլրդ-ն ենթակա է սիրտ-անոթային, ուռուցքաբանական եւ այլ հիվանդությունների բարձր ռիսկի, քանի որ չի կատարում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարականները ֆիզիկական ակտիվության մասին։ Այս մասին նշվել է կազմակերպության զեկույցում։

Դրանում նշվել է, որ համաձայն 2022թ. վիճակագրության՝ աշխարհում հասուն մարդկանց «մոտ մեկ երրորդը (31 տոկոս), ասյինքն՝ մոտ 1,8 մլրդ մարդ, չի հետեւել ֆիզիկական ակտիվության հանձնարարականներին»։ Փորձագետներն անհանգստացած են, որ «ֆիզիկական ակտիվության բացակայության միտումը հասուն մարդկանց շրջանում ավելացել է հինգ տոկոսային կետով 2010-2022թթ. ընթացքում»։

«Եթե այդ միտումը պահպանվի, ապա, ըստ կանխատեսումների, մինչեւ 2030թ. քիչ շարժվողների մակարդակը կհասնի 35 տոկոսի»,- փաստել է ԱՀԿ-ն՝ հիշեցնելով, որ նրանց խորհուրդ է տրվում օրական 150 րոպե չափավոր ինտենսիվության ֆիզիկական վարժություններ կամ 75 րոպե բարձր ինտենսիվության ծանրաբեռնվածություն։ Ֆիզիկական ակտիվության բացակայությունը, ընդգծել են փորձագետները, ուժեղացնում է ինֆարկտների, ինսուլտների, երկրորդ տեսակի դիաբետի, դեմենցիայի, կաթնագեղձի եւ հաստ աղիի քաղցկեղի ռիսկը։

ԱՀԿ իրականացրած հետազոտության արդյունքները վկայում են «քաղցկեղի, սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի նվազման եւ հոգեկան վիճակի բարելավման բաց թողնված հնարավորության մասին՝ ի հաշիվ ֆիզիկական ակտիվության ավելացման», հայտնել է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը՝ որը կոչ է արել «վերջ դնել տագնապալի միտմանը»։

Անբավարար ֆիզիկական ակտիվությունն ավելի տարածված է կանանց շրջանում (34 տոկոս), տղամարդկանց շրջանում՝ 29 տոկոս, նշվել է զեկույցում։ Որոշ երկրներում տարբերությունը հասնում է 20 տոկոսային կետի։ 60-ից բարձր տարիքի մարդիկ պակաս ակտիվ են, քան մյուս տարիքային խմբերում, ինչն «ընդգծում է ֆիզիկական ակտիվության խրախուսման կարեւորությունը տարեց մարդկանց շրջանում», փաստել են ԱՀԿ-ում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել