• Latest news

Նազինյան. 2023թ. բուժում է ստացել թմրանյութային կախում ունեցող 210 պացիենտ

26 հունիսի, 2024  13:58

2023թ. մեր կենտրոնում բուժում է ստացել 2 125 պացիենտ, որոնցից 210-ը կապված է եղել թմրանյութային կախվածության հետ, մյուսները՝ ալկոհոլային։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունիսի 26-ին ասել է ՀՀ առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը։ Նա տեղեկացրել է, որ թմրանյութային կախման վերաբերյալ դիմումներն ավելացել են։

Նազինյանը սա կապել է թե՛ թմրանյութերի շրջանառության դեպքերի աճի, թե՛ կենտրոնի պայմանների բարելավման հետ, ինչը բարձրացնում է պացիենտների վստահությունը բուժման նկատմամբ։

«Կենտրոնում 2023թ. գրանցվել է 7 անչափահաս պացիենտ, բոլորը՝ տղաներ։ Այս տարի առաջին անգամ կենտրոնում ընդունվել է աղջիկ պացիենտ, 15 տարեկան։ Ավելի ուշ նա ուղարկվել է «Ավան» հոգեկան առողջության մանկական բաժանմունք»,- նշել է Ազգային կենտրոնի տնօրենը։

Նա տեղեկացրել է, որ թմրանյութերով երեխաների հրապուրվելու նշաններ կարող են ծառայել վարքի փոփոխությունը, մեկուսացումը, շրջապատի փոփոխությունը, ծնողներին ստելու հաճախակի փորձերը, ուշ տուն վերադառնալու փորձերը, անհամարժեք գործողությունները։

Նազինյանն ավելացրել է, որ վերջին 10 տարիներին Հայաստանում եւ տարածաշրջանում  ավելի մեծ տարածում են ստացել ոչ ավանդական վտանգավոր թմրանյութերը՝ սինթետիկ թմրանյութերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել