• Latest news

Բջջանյութն օգնում է տրիպտոֆան ամինաթթուն վերածել օգտակար նյութերի. Nature

26 հունիսի, 2024  17:18

Կոպենհագենի համալսարանի գիտնականները պարզել են, որ բույսերի սննդային նյութերը վճռական դեր են խաղում օգտակար եւ վնասակար նյութերի հավասարակշռությունը պարզելիս՝ ազդելով հաստ աղիում մանրէների վարքի եւ նրանց կողմից սպիտակուցային սննդից ստացվող տրիպտոֆան ամինաթթվի օգտագործման վրա։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Microbiology ամսագրում։

Նշվել է, որ բջջանյութն օգտակար սննդային նյութեր են, որոնք պարունակվում են բանջարեղեններում, մրգերում, ձավարեղենում, ընկույզներում եւ հատապտուղներում։ Դրանք լիովին չեն մարսվում օրգանիզմում, այլ վերամշակվում են աղիքային մանրէների կողմից։

Մանրէների տարբեր տեսակները հաստ աղիում մրցակցում են անփոխարինելի տրիպտոֆան ամինաթթուների օգտագործման համար։ Տրիպտոֆանի աղբյուր են ծառայում սպիտակուցով հարուստ մթերքները՝ հնդկահավը, սաղմոնը, թյունաձուկը, ձուն, կաթը, պանիրը, յոգուրտը, լոբազգիները, ընկույզները եւ սերմերը։ Գիտնականները բացատրել են, որ այդ մրցակցությունը կարող է հանգեցնել ինչպես լավ, այնպես էլ վատ հետեւանքների առողջության համար։ Բավականաչափ քանակությամբ սննդային նյութերով մթերքների օգտագործման դեպքում աղիքային մանրէներն օգնում են տրիպտոֆանը վերածել օգտակար նյութերի, իսկ բջջանյութի անբավարարության դեպքում այն կարող է վերափոխվել վնասակար միացությունների։

Հետազոտողները նշել են, որ E. coli աղիքային մանրէն կարող է տրիպտոֆանը վերածել ինդոլ անվանմամբ նյութի, որը կապված է երիկամների քրոնիկական հիվանդության առաջացման հետ։ Մյուս մանրէն՝ C. Sporogenes-ը, հակառակը, այդ ամինաթթուն վերածում է օգտակար միացությունների, որոնք օգնում են օրգանիզմին պաշտպանվել աղիների բորբոքային հիվանդություններից, երկրորդ տեսակի դիաբետից, սիրտ-անոթային եւ նյարդաբանական հիվանդություններից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել