• Latest news

Մոնղոլիայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է 15 շրջաններում ժանտախտով վարակվելու բարձր վտանգի մասին

2 հուլիսի, 2024  10:37

Այտուցային ժանտախտի բարձր վտանգ է առաջացել Մոնղոլիայի 15 այմակներում (81 շրջաններում)։ Այս մասին տեղեկացրել են Մոնղոլիայի առողջապահության նախարարությունը եւ  զոոնոզ վարակների ուսումնասիրման ազգային կենտրոնը։

«Շատ բարձր է այտուցային ժանտախտով վարակվելու վտանգը 15 այմակների 81 շրջաններում։ Ուստի հիշեցնում ենք, որ արգելվում է տափաստանային արջամկների որսը շների եւ թակարդների օգնությամբ, ուտել դրանց միսը եւ պահել դրանց մորթիները տներում։ Թույլ մի տվեք երեխաներին խաղալ նրանց հետ բների մոտ»,- նշվել է նրանց համատեղ հայտարարությունում։

Նրանք նաեւ հիշեցրել են, որ չի կարելի դիպչել հիվանդ եւ սատկած արջամկներին։ Դրանց հայտնաբերման դեպքում քաղաքացիներին խնդրում են շտապ տեղեկացնել այդ մասին բուժական եւ համաճարակաբանական հաստատություններ։

Ժանտախտը էնդեմիկ հիվանդություն է Մոնղոլիայի եւ հարեւան երկրների սահմանամերձ շրջանների համար։ Հիվանդությունը փոխանցում են կրծողները եւ դրանց վրա ապրող լվերը։ Հիվանդությունը փոխանցվում է հիվանդ կենդանուց մարդուն, այդ թվում դրանց մսի օգտագործման դեպքում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել