• Latest news

Գերմանացի մանկաբույժներն երկու շաբաթ կաշխատեն «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում

31 հունվարի, 2025  13:16

ԵՊԲՀ-ի Գերմանիայի Մանկաբուժության և դեռահասների բժշկության ասոցիացիայի հետ արդյունավետ համագործակցության շրջանակում փետրվարի 3-17-ն ընկած ժամանակահատվածում «Մուրացան» համալսարանական հիվանդանոց կայցելի 4 առաջատար պրոֆեսոր:

«Երեխաների առողջության ամրապնդումը Հայաստանում» խորագրով աշխատանքային այցի ընթացքում մանկական նեոնատոլոգ Օրսոլյա Գենզել Բորովիցզենին, մանկական նյարդաբան Ստեֆանի Ուլրիխը, մանկական ռևմատոլոգ Գյունտեր Էրվին Դաննեկերը և մանկական վիրաբուժության ոլորտում մասնագիտացած Լուկաս Վեսսելը հայ մասնագետների հետ կլոր սեղանների, կլինիկական դեպքերի քննարկումների և դասախոսությունների միջոցով կկիսվեն իրենց փորձով՝ ավելի խորացնելով հայ-գերմանական սերտ գործակցությունը բժշկության, մասնավորապես՝ մանկաբուժության ասպարեզում։

Պացիենտների ընդունելությունը կկազմակերպվի առավոտյան 11:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, դասախոսւոյոթւնները կկայանան փետրվարի 4-17-ը՝ ժամը՝ 14։00-16։00:

Ինչպես պացիենտների ընդունելությանը, այնպես էլ դասախոսություններին կարող են մասնակցել և պացիենտներ ներկայացնել ոչ միայն համալսարանական, այլև այլ բժշկական հաստատությունների բժիշկներ, օրդինատորներ և ուսանողներ:

Նշենք, որ Մանկաբուժության և դեռահասների բժշկության գերմանական ասոցիացիան գիտական կառույց է, որին անդամակցում են երկրի բազմաթիվ առաջադեմ մանկաբույժներ, կլինիկաներ և գիտական հաստատություններ։

Պացիենտների գրանցման, դասախոսություններին կլինիկական դեպքեր ներկայացնելու համար խնդրում ենք նախապես զանգահարել 096238886 հեռախոսահամարով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll