• Latest news

Այսօր Ուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օրն է

29 հոկտեմբերի, 2014  19:02

2004թ.-ին ուղեղի կաթվածը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության դիտարկմամբ, գլոբալ համաճարակ է ճանաչվել, իսկ երկու տարի անց էլ Ուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային կազմակերպությունն է հիմնադրվել, որի նախաձեռնությամբ կարճ ժամանակ անց հոկտեմբերի 29-ը Ուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օր հայտարարվեց: Ամեն տարի այդ օրը աշխարհի բազմաթիվ երկրներում համաշխարհային հանրության՝ ինսուլտի խնդրի, դրա կանխարգելման եւ առաջին օգնության ցուցաբերման կարեւորության մասին տեղեկացվածության մակարդակի ավելացմանը միտված մի շարք միջոցառումներ են իրականացվում:

Իսկ ի՞նչ է ուղեղի կաթվածը

Ուղեղի կաթվածը կամ ինսուլտն այն վիճակն է, երբ, զարկերակների խցանման կամ արյունահոսության արդյունքում, գլխուղեղին արյան մատակարարման՝ նյարդային բջիջների վնասման կամ մահվան, օրգանի հյուսվածքների վնասվածքի եւ գործառույթների խախտման հանգեցնող խանգարում է առաջանում:

Ինսուլտն ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում մահացության եւ հաշմանդամացման գլխավոր պատճառներից մեկն է համարվում: Առողջապահության նախարարության տվյալներով, ամեն տարի երկրում գլխուղեղի անոթների ախտահարման ավելի քան հինգ հազար դեպք է արձանագրվում, որոնց կեսը՝ մահվան ելքով: Երկրորդ կեսի պարագայում էլ հիվանդների մեծ մասը այս կամ այն կարգի հաշմանդամություն են ձեռք բերում:

2013թ.-ին գլխուղեղի անոթներին վերագրվող խնդիրներով հիվանդացության ընդհանուր մակարդակը 100 հազարից 651,2 է կազմել, ինչը 1,4 տոկոսի չափով բարձր է 2000թ.-ին գրանցված ցուցանիշից: 

Ի՞նչ պետք է իմանալ ինսուլտի մասին

Ինսուլտի առաջացման հավանականություն խթանող մի շարք գործողններ գոյություն ունեն, որոնց մասին «Ուղեղի կաթված. ռիսկի գործոնները» վերտառությամբ հոդվածում կարող եք ընթերցել:

Չեն խանգարի նաեւ տեղեկությունները՝ ուղեղի կաթվածի առաջին նախանշանների մասին՝ իմանալու համար, թե ինչ պետք է անել՝ դրանք նկատելու պարագայում: Թեմայի շուրջ NEWS.am Medicine-ը «Ուղեղի կաթվածի առաջին նախանշանները. ե՞րբ է պետք դիմել բժշկի» վերտառությամբ հոդվածի հրապարակմամբ է հանդես եկել:

«Այս մասին պետք է բոլորն իմանան. ի՞նչ անել ուղեղի կաթվածի դեպքում» վերտառությամբ հոդվածը եւս կարող է օգտակար գտնվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել