• Latest news

5 խորհուրդ երկար մազերի մասին երազողներին

19 ապրիլի, 2015  16:50

Ամսվա ընթացքում մազերը աճում են  միջինում 1-1,5 սմ: Սա ընդամենը 12-18 սմ է կազմում մեկ տարվա կտրվածքով:  Շատ քիչ է նրանց համար, ովքեր երազում են երկար մազերի մասին: Ինչպե՞ս կարելի է արագացնել մազերի աճը:

Ահա մի քանի խորհուրդ.

Վիտամին B պարունակող նյութեր

Այս խմբի վիտամինները, օրգանիզմի համար կարևոր են: Դրանք բարելավում են նյարդային համակարգը, ջրիկացնում են արյունը եւ, իհարկե, դրական ազդեցություն ունեն արտաքին տեսքի վրա և արագացնում են մազերի աճը: Փորձագետները խորհուրդ են տալիս վստահ լինել այն հարցում, որ այս վիտամինով հարուստ մթերքները պետք է ընդրգկել Ձեր ամենօրյա սննդակարգում: Դրանք են հավկիթը, սոյան, ձավարեղենը, գազարը և այլն:

Վիտամինային կոմպլեքսներ

Որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս նաև այս միջոցը, որում շատ հաճախ, բացի վիտամին B-ից և C-ից, պարունակլվում է նաև ցինկն ու վիտամին C-ն, որոնք նպաստում են մազերի ծավալի աճին:

 

Գլխի մերսում

Օրական 30-60 վայրկյան գլխի մերսումը բարելավում է արյան շրջանառությունը և նպաստում մազերի աճի արագացմանը: Փորձագետները խորհուրդ են տալիս թաց մազերի պայմաններում մերսում անել, քանի որ այդ դեպքում նվազում է շփման ուժը, որը կարող է վնասել մազերը:

Հատուկ շամպուն

Մասնագիտացված խանութներում կարելի է գտնել շամպունի մի քանի տեսակ, որոնք նախատեսված են մազերի աճն արագացնելու համար: Կարելի է փորձել մեկ ամիս շարունակ օգտագործել այն, ընդ որում՝ ցանկալի է, որ դրա կազմում ընդգրկված լինի նաև կոֆեինը, որը դրական է անդրադառնում մազերի վրա:

Սառը ջրով լվացումներ

Որոշ մասնագետներ պնդում են, որ այս մեթոդը ևս արդյունավետ է մազերի աճը խթանելու համար: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել