• Latest news

Ինչպե՞ս թեթեւացնել ցավը արթրիտի ժամանակ

27 հունվարի, 2014  12:59

Արթրիտով տառապող շատ հիվանդներ դիմում են այլընտրանքային բուժման եղանակներին՝ իրենց ախտանշանները թեթեւացնելու համար, ասում է  բժիշկ Մեննի Ալվարեսը՝ Fox News հեռուստաալիքի Health News-ի գլխավոր խմբագիրը, պատասխանելով  մի ընթերցողուհի բուժման այլընտրանքային եղանակենրը ներկայացնելու խնդրանքին:

Հիվանդները դիմում են այդ այլընտրանքներին շատ պատճառներով: Դա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ դասական բժշկական մոտեցումները թեթեւացում չեն բերում: Բացի դրանից, նրանք կարող են անհանգստացած լինել դեղորայքային թերապիայի կողմնակի ազդեցություններով  կամ նրանք կարող են զգալ, որ  բուժման  այլընտրանքային մեթոդները ավելի անվտանգ են, քանի որ դրանք ավելի բնական են:

Անկախ ամեն ինչից, շատ հիվանդներ  դրական տեղաշարժեր են զգացել արթրիտի կառավարման իրենց կանոնակարգում  հետեւյալ մեթոդների ներառման դեպքում՝

Կանոնավոր վարժություններ՝

Արթրիտի, ոսկրա-մկանային եւ մաշկային հիվանդությունների Ազգային ինստիտուտը (NIAMS) արթրիտով հիվանդներին խորհուրդ է տալիս կիրառել վարժությունների այս երեք տեսակները՝

1.Քայլերի ամրապնդման վարժություններ, ինչպիսին են պարը՝ հոդերի նորմալ շարժունությունը պահպանելու, լարվածության իջեցման եւ ճկունության բարձրացման  համար:

2. Ընդհանուր ամրապնդող վարժություններ, ինչպիսին են ուժային վարժությունները՝ մկանային ուժը պահպանելու կամ ավելացնելու համար։

3. Օդային վարժություններ կամ  դիմացկունության վարժություններ, ինչպիսին են ՝ հեծանիվ քշելը՝ սիրտ-անոթային համակարգի վիճակը լավացնելու , քաշը վերահսկելու, ինչպես  նաեւ օրգանիզմի ընդհանուր գուրծունեությունը լավացնելու համար: Քաշի վերահսկումը շատ կարեւոր խնդիր է, քանի որ ավելորդ քաշը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում  հոդերի համար:

Առողջ սննդակարգ

Գոյություն ունի արթրիտի մոտ 100 տեսակ, որոնք հայտնի են մեր օրերում, եւ չկա ոչ մի դիետա, որը կարող է օգնել այդ բոլոր դեպքերում:  Այնուամենայինիվ, Արթրիտի հիմնադրամը  հաստատել է սննդակարգի հետեւյալ սկզբունքները հիվանդներին օգնություն ցույց տալու եւ հիվանդության ախտանշանները վերահսկելու համար:

1.  Զանազան մթերքներ կերեք եւ խուսափեք ձեր դեղերի հետ հնարավոր փոխազդեցություն ունեցողներից:

2. Չափավոր քանակություններով օգտագործեք ճարպն ու խոլեստերինը

3.  Շատ բանջարեղեն, մրգեր եւ հացահատիկավոր սննդամթերքներ օգտագործեք

4.  Չափավոր քանակություններով օգտագործեք շաքարն ու աղը

5. Չափավոր քանակություններով օգտագործեք ալկոհոլը

6. Յուրաքանչյուր օր ընդունեք անհրաժեշքտ վիտամինները եւ հանքային աղերը, այդ թվում կալցիումը:

 Սննդային հավելումներ

Ռեւմատոլոգիայի Ամերիկյան քոլեջը նշել է, որ որոշ վկայություններ կան, որ կոճապղպեղը եւ ուռենու կեղեվը կարող են թեթեւացնել ցավը:

Այս միջոցները կարող են պարունակել նապրոքսենի (Aleve) եւ իբուպրոֆենի (Advil) մեջ պարունակվող նյութեր, որը կարող է ստամոքսի եւ աղիների բորբոքում առաջացնել:  Նրանք նաեւ կարող են  խոչընդոտներ առաջացնել արյան մակարդման գործընթացում եւ հեղուկի պահում կարող են առաջացնել, որը խնդրաշատ կարող է լինել  բարձր զարկերակային ճնշում կամ սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարկանց համար:

1)  Խոնդրոիտին սուլֆատի եւ գլյուկոզամինի հավելումները  վաճառվում են առանձին կամ համակցված վիճակում, եւ այլ ցավազրկողների հետ զուգակցված խորհուրդ են տրվում ցավի թեթեւացման համար:

2) Ձկան յուղի մեջ պարունակվող օմեգա 3 ճարպաթթուները  նվազեցնում են ցավը եւ հոդերի փխրունությունը:

Խուսափեք սթրեսային իրավիճակներից

Արթրիտի հիմնադրամն ասում է, որ սթրեսի վերահսկումը շատ կարեւոր է արթրիտով հիվանդների համար, քանի որ, երբ դուք սթրեսի եք ենթարկվում, ձեր մարմնի մկանները լարվում են: Մկանների այս լարվածությունը կարող է ավելացնել ցավը եւ հոգնածությունը, ինչպես նաեւ սահմանափակել ձեր հնարավորությունները, ինչի պատճառով դուք ձեզ անօգնական եք զգալու:

Տաք եւ սառը թրջոցներ

Տաքությունը կօգնի թեթեւացնել ցավը, թուլացնել լարված, ցավոտ մկանները եւ ավելացնել ախտահարված հատվածի արյան հոսքը:

Սառնությունը կարող է բթացնել ցավի զգացողությունը եւ թուլացնել մկանների կծկումը: Մի օգտագործեք սառը թրջոցներով բուժումը, եթե վատ արյան շրջանառություն ունեք:

Հիվանդները պետք է զգուշավորություն ցուցաբերեն ցանկացած այլընտրանքային բուժման եղանակների դիտարկման ժամանակ: Ցանկացած այլընտրանքային կամ լրացուցիչ թերապիա սկսելուց առաջ խոսեք ձեր բշկի հետ՝ համոզվելու համար թե ի՞նչն է ճիշտ կոնկրետ ձեր իրավճակում, եւ հարցրեք կողմնակի ազդեցությունների մասին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել