Դյուկի համալսարանի հետազոտողները բուժման փորձարարական մեթոդ են կիրառում, որը հիմնված է պոլիոմիելիտի փոփոխված հարուցիչի վրա: Գիտնականները հույս ունեն այդ հարուցիչի օգնությամբ մեծացնել շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների կյանքի տեւողությունը:
Դեռեւս անցյալ տարի այդ համալսարանի գիտնականները իրենց վրա ուշադրություն էին հրավիրել կլինիկական վաղ փորձարկումներով, որոնք հաջող էին անցել եւ որոնց ընթացքում պոլիոմիելիտի հարուցիչը օգտագործվում էր ուղեղի քաղցկեղով հիվանդներին բուժելու համար: Այժմ նրանք պատրաստվում են PVSRIPO կոչվող այդ մեթոդը կիրառել արդեն առաջացած փուլում գտնվող շագանակագեղձի քաղցկեղով հիվանդ մարդկանց բուժելու համար:
Եթե շագանակագեղձի քաղցկեղը տարածվում է լիմֆատիկ հանգույցների, ոսկրերի եւ այլ օրգանների վրա, հիվանդների՝ ողջ մնալու շանսերը կտրուկ նվազում են. նման հիվանդների ընդամենը 28 տոկոսն է 5 տարի ապրում: Բժիշկները հույս ունեն, որ նոր բուժումը կկարողանա շանս տալ նման հիվանդներին, որոնք առանց դրա դատապարտված են:
PVSRIPO-ով թերապիայում օգտագործվում է պոլիոմիելիտի փոփոխված հարուցիչը, որը չի տարածում հիվանդությունը, փոխարենը հարձակվում է քաղցկեղի բջիջների վրա եւ ոչնչացնում է դրանք, իսկ առողջներին չի դիպչում: Այդ մեթոդը նաեւ ամրացնում է իմունային համակարգը եւ նրան օգնում է պայքարել հիվանդության դեմ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր