• Latest news

Նիհարողներն ինչպես քաղցրեղեն ուտեն

6 փետրվարի, 2016  19:20

Քաղցրեղենը կարող է օգնել հաջողությամբ պայքարել ավելորդ քաշի դեմ, հայտնել են Հոլանդիայի Թիլբուրգի համալսարանի եւ Լիսաբոնում Պորտուգալիայի Կաթոլիկական համալսարանի հետազոտողները: Սակայն գիտնականների կարծիքով դա կարող է տեղի ունենալ այն պայմանով, եթե քաղցրեղեն ուտելը նախապես պլանավորված լինի:   

«Սննդակարգից պլանավորված շեղումները կարող են մարդուն հուզական խթան տալ եւ մեծացնել մոտիվացիան, որն օգնում է մեծ հավանականությամբ երկարաժամկետ հեռանկարում սննդակարգի հետեւել», - հաղորդել են հետազոտողները:

Գիտնականները հետեւել են քաշի խնդիր ունեցող 36 տղամարդու եւ կնոջ:  Արդյունքում բժիշկներն այն եզրակացության են հանգել, որ այն մասնակիցները, որոնք առաջնորդվել են իրենց նշանակված սննդակարգով, որը շաբաթը մեկ ներողամտորեն թույլ էր տալիս քաղցրեղեն ուտել, ավելի  կարգապահորեն են հետեւել նիհարելու պլանին:  Մասնավորապես, այդ մարդիկ նիհարելու ավելի մեծ մոտիվացիա ունեին եւ առանձնանում էին ավելի կայուն հուզական վիճակով այն խմբի համեմատ, որի անդամները պիտի խստորեն, առանց որեւէ շեղման հետեւեին սննդակարգին: 

Գիտնականներն առաջին անգամ չէ, որ թույլ են տալիս քաղցրեղեն ներառել ավելորդ քաշից ազատվել ցանկացող մարդկանց սննդակարգում: Կան հետազոտության տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ քաղցրեղենից հրաժարումը նույնիսկ խանգարում է նիհարելու գործընթացին.  65 տոկոսը նրանց, ովքեր հանուն սլացիկ կազմվածքի լիովին հրաժարվում էին շոկոլադից եւ խմորներից, հետագայում դարձյալ գիրանում էին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել