Անքնությունը բացասաբար է ազդում քաղցկեղի վրա, պարզել են ամերիկացի գիտնականները:

Չիկագոյի եւ Լուիսվիլի հետազոտողները պարբերաբար խախտել են մկների քունը եւ պարզել, որ դրանց քաղցկեղները շատ ավելի արագ եւ ագրեսիվ են զարգացել, քան այն մկների դեպքում, որոնք նորմալ հանգստացել են: Հետազոտողները ենթադրել են, որ հատվածական քունն ազդում է իմունային համակարգի վրա, եւ հիվանդությունը դառնում է ավելի ագրեսիվ, հայտնում է Քլիվլենդի կլինիկան:

Հետազոտողները պարզել են նաեւ, որ այն մկների իմունային համակարգը, որոնք նորմալ չեն քնել, ավելի վատ է պայքարել վաղ փուլում գտնվող  քաղցկեղի դեմ, քան լավ հանգստացած կրծողների իմունային համակարգը: