Արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը քիչ է այն հիվանդների մոտ, ում կատարել են բարիաթրիկ վիրահատություն՝ նվազեցնելով ստամոքսի չափը: Նման եզրակացության են եկել ամերիկացի հետազոտողները՝ վերլուծելով 7431858 հիվանդի տվյալները University HealthSystem Consortium-ի բազայից, որտեղ հավաքվում է Միացյալ Նահանգների ակադեմիական բժշկական կենտրոնների եւ հիվանդանոցների ողջ տեղեկատվությունը:
Ըստ Gynecologic Oncology ամսագրում հրապարակված հոդվածի՝ 103797 հիվանդի բարիաթրիկ վիրահատություն են արել, 44345 հիվանդի մոտ հայտնաբերվել է արգանդի վզիկի քաղցկեղ՝ ինչպես հաղորդում է Fox News-ը:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բարիաթրիկ վիրահատություն տարած պացիենտների մոտ այդ հիվանդությամբ չտառապելու հավանականությունը 71% է: Ընդ որում, եթե նրանց հաջողվում է պահպանել իրենց նորմալ քաշը վիրահատությունից հետո, այդ հավանականությունը կազմում է 81%:
Քալիֆորնիայի համալսարանի եւ Մորս ուռուցքաբանական կենտրոնի հետազոտողները ենթադրում են, որ գիրությունը արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման խթանիչ գործոն կարող է համարվել:






