Այն կանայք, որոնց գեների մեջ առկա է կրծքագեղձի քաղցկեղի գենը, կարող են ունենալ նաեւ արգանդի մահացու ուռուցք անգամ ձվարանների հեռացնելուց հետո՝ հաստաում են բժիշկները:
Նոր հետազոտությանը մասնակցել են BRCA1 գենի առկայությամբ 300 կանայք: Փորձագետները հայտնաբերել են քաղցկեղի 4 ագրեսիվ ձեւեր ձվարանները հեռացնելուց հետո, հաղորդում է Fox News-ը:
Չնայած բավականաչափ ապացույցներ չկան, բժիշկները կարծում են, որ նման գենային մուտացիաներով կանայք ձվարանների հետ պետք է հեռացնեն նաեւ արգանդը:
Բժիշկները հետազոտել են 1200 BRCA գենային մուտացիաներ ունեցող կանանց 1995թ. ի վեր: 525 դեպքում ձվարանների հեռացումից հետո, բայց ոչ արգանդի, մուտացիաները պահպանվել են: Նրանք 296 կանանց մոտ հայտնաբերել են արգանդի քաղցկեղի 4 ագրեսիվ ձեւեր՝ մուտացիա BRCA1-ի առկայությամբ:
Հիշեցնենք, որ նախորդ տարի դերասանուհի Անջելինա Ջոլին հեռացրեց կուրծքը, քանի որ իր մոտ առկա էր BRCA գենը: Իր մայրն էլ է տառապել կրծքագեղձի քաղցկեղով, սակայն մահացել է ձվարանների քաղցկեղից: Դերասանուհու տատիկը, մոր կողմից, նույնպես մահացել է ձվարանների քաղցկեղից: Այժմ Ջոլին որոշել է հեռացնել նաեւ ձվարանները:






