22 տարի առաջ Մեջիկ Ջոնսոնը աշխարհին հայտարարեց, որ պատրաստվում է անհապաղ հեռանալ «Լոս Անջելես Լեյքերսից»՝ հիվանդության հետ պայքարելու համար: Այդ ժամանակ նա նույնիկս չէր պատկերացնում , թե ինչ ազդեցություն կունենա նրա մամլո-ասուլիսը:
Ջոնսոնն իմացավ , որ ՄԻԱՎ-վարակակիր է, ավելի քան երկու տասնամյակ առաջ, երբ Լեյկքերսը բուժզննում կազմակերպեց NBA ապահովագրության համար:
«Ես ուղղակի դատարկված էի, ոչնչացված», - պատմեց Ջոնսոնը CBSNews.com-ին: «Չէ, որ այդ ժամանակ մարդիկ իրոք մահանում էին ՁԻԱՀ-ից: Ես մահու աստիճան վախեցած էի»:
Շուտով նրա բուժումով զբաղվեցին Մելմանը եւ բժիշկ Դեվիդ Հոն՝ այդ ժամանակաշրջանի եԱՄՆ-ի ՁԻԱՀ-ի մեծագույն հետազոտողներից: Հոնը NBA-ի աստղին հաղորդեց, որ նոր դեղորայքներ են հայտնվել եւ ամեն ինչ լավ կլինի:
Իսկ անմիջապես դրանից հետո նա հանդիպեց ՁԻԱՀ-ի հարցերով ակտիվիստուհի Էլիզաբեթ Գլեյզերին, «ով իրոք փրկեց նրա կյանքը»:
Նա հանգստացրեց Ջոնսոնին եւ նրա կնոջը՝ Կուկիին, պատասխանելով նրանց հարցերին եւ բացատրելով, թե ինչպես իրենց պահել առօրյա կյանքում, այնպես, ինչպես չէին կարող բժիշկները, ով ՁԻԱՀ-ով հիվադ չէին: Այդ ժամանակ արդեն Գլեյզերի ՄԻԱՎ-ը վերածվել էր ՁԻԱՀ-ի, եւ նա համոզեց Մեջիկին դառնալ ՄԻԱՎ-ի ակտիվիստ:
«Նա ինձ ասաաց, որ ես երկար կապրեմ, եւ խնդրեց ինձ դառնալ հիվանդության գովազդային դեմք, - նծեց Մեջիկը, - Նա ասաց, որ շատ կարեւոր է հիվանդությունը դարձնել հանրային սեփականություն , որպեսզի հարյուրավոր այլ մարդիկ, ովքեր ապրում են նախկինի պես. եւ չեն ենթադրում, որ ՄԻԱՎ-ով հիվանդ են, հետազոտություն անցնեն: Եվ նա բացարձակապես ճիշտ էր»:
Իր ընկերակցությունում Ջոնսոնը մատնանշեց ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց չհասկացվածության, մերրժված լինելու եւ ապատեղեկացվածության խնդիրները:
Մեջիկ Ջոնսոնի հիմնադրամը ընտանիքներում, դպրոցներում եւ աֆրոամերիկյան եկեղեցիներում իրականացնում է տեղեկատվական քարոզչական գործունեություն՝ քարոզելով անվտանգ սեքս, ՁԻԱՀ-ի թեստավորման գաղափարը եւ հիվանդության ընդունման միտքը:
«Մենք պետք է մարդկանց ստիպենք , որպեսզի նրանք ստուգվեն, քանի որ դա է ամենակարեւորը, - ավելացրեց նա, -Ամոթն ու իր հիվանդության մասին իմանալու վախը հետ է պահում մարդկանց այդ քայլից»:
Դա նաեւ ապատեղեկատվություն է: Մի անգամ չէ, որ նրա ականջին լուրեր էին հասնում, թե իբր ինքը «հրաշք դեղեր» է ընդունում եւ բուժում է ստանում, որը մյուս մարդիկ ի վիճակի չեն իրենց թույլ տալ: Իր լավ առողջությունը պայմանավորված է նրանով, որ ինքը միշտ ընդունում է իր դեղերը, եւ ընդհանրապես , անում է այն ամենը, ինչ ասում է բժիշկը՝ առողջ կյանքով ապրելու համար:
«Ահա ինչու վաղ ախտորոշումը այդքան կարեւոր է, - ասում է Ջոնսոնը, - Մարդիկ իրենք պետք է ցանկանան իմանալ իրենց հիվանդության մասին: Եվ միայն այդ ժամանակ նրանք կկարղանան ապրել առողջ եւ երկար, ինչպես ես»:






