Համաձայն Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված հետազոտության, քթային սփրեյի միջոցով օքսիտոցինի  մեկ դոզա ընդունած երեխաներն ունեցել են ուղեղի այն հատվածի գործունեության ակտիվացում, որը կարգավորում է սոցիալական պահվածքը:

Ինչպես ասաց հետազոտության ղեկավար Կեվին Պելֆրեյը, նախկին հետազոտությունները ցույց են տվել, որ աուտիզմով տառապող երեխաների արյան մեջ ցածր է օքսիտոցինի մակարդակը՝ հորմոնի, որն ապահովում է էմոցիոնալ կապը, վստահությունը եւ սոցիալական պահվածքը:  Հետազոտողներին հետաքրքիր էր իմանալ, արդյոք օքսիտոցինի վրա հիմնված բուժումը կարող է արդյունավետ լինել այս երեխաների համար:

Պարզելու համար, թե ինչպես է ազդում օքսիտոցինը աուտիզմով տառապող երեխաների վրա, Պելֆերը եւ նրա գործընկերները իրականացրեցին աուտիկ բնույթի խանգարումներ ունեցող 17 երեխաների եւ դեռահասների կրկնակի կույր, պլացեբո- վերահսկվող հետազոտություն: Հետազոտության 8-16 տարեկան մասնակիցներին  արեցին ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա՝ իմանալու համար, թե ինչպես է պատասխանում իրենց ուղեղը տարբեր տիպի գրգռիչների՝ օքսիտոցինի եւ պլացեբոյի ընդունմանը, հաղորդում է Fox News:

«Մենք գիտենք, որ աուտիզմի ժամանակ, այս երկու շրջանները ինակտիվ են մարդկանց դեմքերի նկատմամբ: Երբ նրանց պլացեբո են տալիս, նրանք հիմնականում լռում են,  ասում է Պելֆերը, Բայց , երբ նրանց օքսիտոոցին են տալիս, եւ ցույց տալիս մարդկանց դեմքեր, ուղեղի այդ հատվածներն ակտիվանում են եւ դառնում օպերատիվ»:

Հատկանշական է, որ հետազոտության մասնակիցներն, անկախ տարիքից, հավասարապես են արձագանքել օքսիտոցինին, ինչը ցույց է տալիս, որ օքսիտոցինով բուժումն արդյունավետ է նաեւ ավելի մեծ տարիքի երեխաների համար:

Հետագայում Պելֆերը հույս ունի ընդլայնել իր հետազոտությունները եւ վերլուծել,  կարելի է արդյոք համատեղել օքսիտոցինի քթային սփրեյը եւ ինտենսիվ վարքագծային թերապիան փոքր տարիքի երեխաների նորմալ զարգացմանը նպաստելու համար։