Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ քիչ կալորիա ընդունելը օգնում է կանխել կրծքագեղձի քաղցկեղի որոշակի ազդեցությունները կանանց մոտ։ Եռակի բացասական կրծքագեղձի քաղցկեղ (ԵԲԿՔ) ունեցող մկների վրա կատարվել է փորձարկում, որը ցույց է տվել, որ մթերքների որոշ տեսակների եւ քանակության կրճատումը բավականին նվազեցրել է քաղցկեղային բջիջիների տարածումը, հաղորդում է Medical Daily-ին։
Հետազոտությունը ակատարվել է Թոմաս Ջեֆերսոնի համալսարանի ճառագայթային ուռուցքաբանության բաժնի կողմից եւ հրապարկվել Breast Cancer Research and Treatment ամսագրում։ ԵԲԿՔ բավականին ագրեսիվ եւ դժվար բուժելի հիվանդություն է։
Կանանց մեծամասնությունը քիմիաթերապիայից եւ ստերոիդների բուժումից հետո ավելորդ քաշ են հավաքում։ Քաշը կարող է էլ ավելի մեծանալ հորմոնալ թերապիայի ժամանակ։ Բուժման հետեւանքով առաջացած հորմոնալ տեղաշարժը փոխում է մարսողությունը, ինչի հետեւանքով բուժման առաջին տարում հիվանդը հավաքում է 5կգ ավելորդ քաշ։ Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ քաղցկեղի բուժման մեթոդները չեն կարող ունենալ ցանկալի արդյունք ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ, քանի որ քաշի ավելացումը ավելի է խորացնում քաղցկեղի տարածումը։
Հետազոտողները պարզել են, որ մկների մոտ ճառագայթային թերապիայից հետո քիչ կալորիա ընդունելը բացասական ազդեցություն է ունեցել միկրոՌՆԹ-ի արտադրության վրա, որը իր հերթին նպաստել է սպիտակուցների (որոնք կարեւոր են արտաբջջային մատրիցաների պահպանման համար) արտադրման ավելացմանը։
«Ուժեղ մատրիցան ուռուցքի շուրջ մի վանդակ է ստեղծում, ինչը այն դարձնում է ավելի դժվարամատչելի քաղցկեղային բջիջների համար»,-ասել է հետազոտության ավագ հեղինակ Նիկոլ Սիմոնը։
Այժմ Սիմոնը սկսել է կանանց վրա կատարել իր փորձի ծրագիրը, որը կոչվում է «Կալորիայի սահմանափակում ուռուցքաբանական հետազոտությունների համար»։ Սա նման բնույթի առաջին հետազոտությունն է, որտեղ կանայք կրծքագեղձի քաղցկեղի բուժման կուրս են անցնում, ինչպես նաեւ ավելորդ քաշից ազատվելու համար խորհուրդներ են ստանում՝ բուժումը ավելի արդյյունավետ դարձնելու համար։






