Մանկական արթրիտի առավել ծանր ձեւերով տառապող երեխաների մեծ մասը կարող են օգտագործել վերջերս հաստատված դեղամիջոցը, որը թեթեւացնում է ախտանշանները:
Հետազոտությունները ցույց են տվել, որ RoActemra (tocilizumab) դեղով 40-շաբաթյա բուժումից հետո բազմահոդային մանկական իդիոպաթիկ արթրիտով (ԲՄԻԱ) 2-16 տարեկան երեխաների երկու երրորդը, ի տարբերություն պլացեբո ստացածների, ունեցել է ախտանշանների թեթեւացում 70%-ով, տեղեկացնում է Daily Mail-ը։
Ներկայումս ԲՄԻԱ-ն չի բուժվում: Սա վերջույթների բորբոքային հիվանդություն է, որն ախտահարել է մոտավորապես 2300 բրիտանացի երեխայի: Հիվանդությունը կարող է առաջանալ հանկարծակի, ախտահարել հոդերը՝ առաջացնելով այտուց, ցավ եւ շարժումների սահմանափակում: Որոշ երեխաներ նույնիսկ հաշմանդամի սայլակին են հայտնվում:
Նախկինում Tocilizumab- ը կիրառվում էր մեծերի ռեվմատոիդ արթրիտի բուժման համար, իսկ որպես ԲՄԻԱ բուժման միջոց այն լիցենզիա ստացավ դատարանի տվյալների հրապարակումից հետո, որը հաստատեց. այս դեղամիջոցը ստացած երեխաները ունեցել են ԲՄԻԱ ախտանշանների թեթեւացում:
Arthritis Care բարեգործական կազմակերպության գործադիր տնօրեն Ջուդի Ռայսն ասաց. «Երեխաների համար սա ֆանտաստիկ նորություն է, եւ նրանց ավելի բարվոք ապագայի նոր հույս է տալիս»:






