Վատ ատամներն ու լնդերի արյունահոսությունը միջին տարիքի մարդկանց մոտ կարող է մտածողության անկման նշան լինել, ասվում է նոր հետազոտությունում:
«Մեզ հետաքրքիր էր, արդյոք վատ ատամներ ունեցողներն ունեն ավելի վատ ճանաչողական ֆունկցիա», - ասաց Չապել Հիլլի Հյուսիսային Կարոլինայի համալսարանի ստոմատոլոգիական էկոլոգիայի ամբիոնի վարիչ, հետազոտության համահեղինակ Հերի Սլեյդը:
«Մենք նկատեցինք, որ յուրաքանչյուր կորցրած ատամի հետ մարդու ճանաչողական ֆունկցիաներիը մեկ քայլով հետզարգացում են ապրում», - ասաց Սլեյդը:
«Նույնը վերաբերում է նաեւ լնդերի լուրջ հիվանդություններ ունեցող հիվանդներին», - ասաց նա, տեղեկացնում է Newsmax Health-ը։
Բերանի խոռոչի եւ հոգեկան առողջության միջեւ պոտենցիալ կապն ուսումնասիրելու համար, հեղինակները վերլուծեցին 1996-1998 թվականների ընթացքում 6000 տղամարդու եւ կնոջ շրջանում իրականացված ատամների եւ լնդերի ստուգումները, ինչպես նաեւ հիշողությանը եւ մտածողությանը վերաբերող թեստերի արդյուքները: Բոլոր մասնակիցները 45-ից 64 տարեկան էին:
Մասնակիցների մոտավորապես 13%-ը չուներ բնական ատամներ, իսկ ունեցողների շարքում մեկ հինգերորդը ուներ մինչեւ 20 բնական ատամ: Ավելի քան 12%-ը լնդերի հետ կապված լուրջ խնդիրներ ուներ:
Հետազոտողները բացահայտեցին, որ վատ ատամներ եւ լնդեր ունեցողներն ունեին մտածողության եւ հիշողության ավելի վատ ցուցանիշներ:
Սլեյդը ենթադրեց, որ «հնարավոր է, որ բերանի խոռոչի վատ առողջությունն արգելք է հանդիսանում որոշակի սննդամթերքների համար, ինչն էլ նպաստում է ճանաչողական ֆունկցիաների վատացմանը»։
«Ինչպես նաեւ հնարավոր է, որ լնդերի հիվանդությունները հանգեցնում են ոչ միայն լնդերի բորբոքման, այլեւ բորբոքման տարածմանը ամբողջ արյունատար համակարգով, ինչն էլ վերջին հաշվով ազդում է գիտակցության վրա», - ավելացրերց նա:
«Այս երկու հիվանդություների միջեւ հնարավոր է նաեւ գենետիկ կապ», -ասաց Վաշինգթոնյի համալսարանաի Բժշկական դպրոցի նյարդաբանության ամբիոնի դոցենտ Կետրին Ռոուն. «Կամ ի վերջո , դա հնարավոր է այն պարզ պատճառով, որ գիտակցական խանգարումներ ունեցող մարդիկ ուղղակի չեն հետեւում իրենց ատամների առողջությանը»:






