Հետազոտությամբ պարզվել է, որ շագանակագեղձի ցածր ռիսկային (դանդաղ զարգացող) քաղցկեղ ունեցող մարդիկ լավագույն խորհուրդը չեն ստանում: Մասնավորապես, հիվանդության զարգացումը պարբերաբար դիտարկման ենթարկելու եւ միայն անհրաժեշտության դեպքում ծայրահեղ միջոցների դիմելու փոխարեն, շատերը նախընտրում են վիրահատական միջամտության, ռադիացիայի կամ բուժման այլ միջոցների օգնությանը դիմել, հաղորդում է NewsMax Health-ը:
Այս պարագայում հիվանդների որոշման վրա ամենանամեծ ազդեցությունը ախտաբաններն ունեն: Մասնավորապես, ախտորոշումն իրականացրած, հատկապես՝ տարեց ուռոլոգները մեծ ի մասամբ ծայրահեղ միջոցառումների կողմնակից են համարվում: Նրանց ազդեցությամբ դիտարկման փոխարեն վիրահատություն կամ բուժման այլ եղանակներ ընտրած հիվանդների բաժինը որոշ դեպքերում մինչեւ 64 տոկոս է կազմում:
Ճիշտ է՝ երեւույթի ֆինանսական կողմը եւս պետք է հաշվի առնել: Հիվանդին բաց թողնելու փոխարեն վիրահատություն կամ բուժում նշանակելու ֆինանսական խթանը բավականաչափ մեծ է: Սակայն քիչ չեն այն մասնագետները, որոնք ներքին համոզմունքով են հիվանդության զարգացման դեմ որեւէ պրոակտիվ միջոց ձեռնարկելու խորհուրդ տալիս:
Ստացվում է՝ շագանակագեղձի ցածր ռիսկային քաղցկեղ ունեցող հիվանդներն այլընտրանքային կարծիք լսելու կարիք ունեն: Այս պարագայում հիմնական բժիշկը, ով տեղյակ է կոնկրետ մարդու առողջական տվյալներից, կարող է ավելի օբյեկտիվ խորհուրդ տրամադրել:
Առաջին բանը, որի մասին այդ մարդիկ պետք է իմանան, վիրահատական միջամտության եւ ռադիացիայի կողմնակի ազդեցություններն են: Քանի որ արդյունքում նրանց մոտ կարող է իմպոտենցիա, միզաթափութուն կամ հետանցքային արյունահոսություն առաջանալ:
Այնպես որ՝ կարիք չկա առաջին իսկ պատահած մասնագետի խորհրդին հետեւել:
Հետազոտության շրջանակում, մասնավորապես, 2006-2009թթ.-ի ընթացքում շագանակագեղձի ցածր ռիսկային քաղցկեղով ապտորոշված նվազագույնը 66 տարեկան ավելի քան 2000 տղամարդկանց վերաբերյալ բժշկական տվյալներ են հավաքագրվել, որոնց վերլուծությամբ պարզվել է, որ հիվանդների ընդամենը 20 տոկոսն է, որպես հիվանդության զարգացման դեմ պայքարի միջոց, ակտիվ դիտարկումը ընտրել:
Բացի այդ, նման դեպքերում առաջարկվող հորմոնալ թերապիան եւս բազմաթիվ կողմնակի ադեցություններ է ենթադրում, ինչպիսիք են օստեոպորոզը, շաքարախտը եւ մկանների ցածր տոնուսը:
Հետազոտության մասնակիցները նաեւ հորմոնալ թերապիայի օգնությանը դիմած հիվանդների վերաբերյալ տվյալներ են հավաքագրել եւ պարզել, որ անկախ դրա առկայությունից, շագանակագեղձի ցածր ռիսկային քաղցկեղ ունեցող տղամարդկանց 90 տոկոսին հաջողվում է հաղթահարել հիվանդությունը:






