Մոտ 70  տարեկան տղամարդկանց կեսը քրոնիկ ծնկան ցավեր ունի, համաձայն Ավստրալիայի Սիդնեյի համալսարանի ֆիզիոթերապիայի ամբիոնի դոցենտ Մարլեն Ֆրանցենի:

Իր գործընկերների հետ երկու տարվա ընթացքում Ֆրանցենը ուսումնասիրում էր 70-ից բարձր տարիքի 1587 տղամարդու: Մոտ 640 տղամարդ ասաց, որ  հետազոտության սկզբում տառապել է ծնկան քրոնիկ ցավերով: Երկու տարի անց եւս 150 հոգի հաղորդեցին ծնկներում քրոնիկ ցավ ունենալու մասին:

Համաձայն ախտորոշիչ տվյալների ծնկան ցավեր ունեցող տղամարդիկ ունեցել են նաեւ ուշագնացություններ, որոնք կարող են լուրջ հետեւանք ունենալ 70 տարեկան մարդկանց համար, ինչպես նաեւ ուժերի եւ մկանային զանգվածի, կապանների եւ ջղերի էլաստիկության կորուստ:

Չնայած մկանային զանգվածի որոշակի կորուստը ( տարեկան մոտ 1%) բնորոշ է ծերացմանը, Ֆրանցենի թիմն ուսումնսիրում է նաեւ  ծունկը կառավարող  ոտքերի մկանների փոփոխությունները:

«Ես կարծում եմ, որ հետազոտության տվյալները եւ նախկին գիտական աշխատանքները ցույց են տալիս, որ  ծեր մարդկանց ծնկան ցավերը կապված են օրգանական ֆիզիկական հնարավորությունների հետ, եւ դա կարող է կապված լինել մկանային ուժի իջեցման հետ», -ասաց բժիշկ Դեոիդ Սկոթը: Սկոթը Ավստրալիայի Վիկտորիա նահանգի Մելբուրնի համալսարանում ուսումնասիրում է մկանային զանգվածի աստիճանական կորուստը, բայց այս նոր հետազոտությանը նա չի մասնակցել:

«Դա կարող է նշանակել, որ ծեր մարդկանց մոտ ստորին վերջությների ամրացման մեթոդները՝ վերահսկվող մարզումներն են, որոնք կարող են  դրական ազդեցություն ունենալ ծնկան ցավերի թեթեւացման , ինչպես նաեւ ցավի զարգացման կանխարգելման հարցում»,- ասաց նա:

Ճարպակալաման դեպքում քաշի կորուստն օգնում է ծնկան ցավերի թեթեւացմանը, տեղեկացնում է Newsmax Health-ը։

 Մյուս դեպքերում հիվանդները պետք է խորհրդակցեն ցավի վերահսկման արդյունավետ եւ անվտանգ մարտավարություն ընտրելու համար, եւ ֆիզիոթերապեւտի հետ համապատասխան ֆիզիկական ակտիվություն ընտրելու համար, ասաց Ֆրանզենը: