Շագանակագեղձի քաղցկեղի արմատական բուժումից հետո պացիենտները շարունակում են մնալ բժիշկների հսկողության ներքո։ Նույնիսկ ուռուցքի հեռացումից հետո մասնագետները պարբերաբար ստուգում են շագանակագեղձի քաղցկեղի հիմնական ցուցիչի՝ պրոստատ-սպեցիֆիկ անտիգենի՝ PSA-ի մակարդակը։ Դրա աճը կարող է վկայել հիվանդության վերադարձի մասին։ Նման դեպքերում կիրառվում է այսպես կոչված սալվաժային կամ փրկարարական ճառագայթային թերապիա։

Ռեցիդիվի առկայությունը հաստատելու համար, բացի արյան անալիզից, կիրառվում են ախտորոշման այլ ժամանակակից մեթոդներ։ Գլխավորներից մեկը համարվում է Գալիում-68 PSMA ՊԷՏ-ԿՏ հետազոտությունը, որը թույլ է տալիս հայտնաբերել ուռուցքային նույնիսկ ամենափոքր օջախները։

Ռեցիդիվի հաստատումից հետո պացիենտը նախապատրաստվում է ճառագայթային թերապիայի։ Բուժումն անցկացվում է ամբուլատոր պայմաններում, կուրսը կարող է ներառել ճառագայթամն 20-ից 40 սեանս՝ կախված կլինիկական վիճակից և պացիենտի առանձնահատկություններից։ 

Մանրամասները՝ տեսանյութում։