Երեխայի զարգացող ուղեղում կարող են կառուցվածքային վնասումներ առաջանալ, եթե նա չափից շատ հեռուստացույց դիտի, ցույց է տվել նոր հետազոտությունը։
5 – 18 տարեկան 276 աղջիկների եւ տղաների հետեւող ճապոնացի գիտնականները բացահայտել են, որ ինչքան շատ ժամանակ են նրանք անցկացրել հեռուստացույցի առաջ, այնքան ավելի խորն են եղել նրանց ուղեղի փոփոխությունները, հաղորդում է Newsmax Health-ը, հղում կատարելով The Daily Mail –ին։
Մասնակիցները հեռուստացույց են դիտել օրական չորս ժամ: Գլխուղեղի ՄՌՏ-ն ցույց է տվել, որ մասնակիցները, ովքեր շատ ժամանակ են անցկացրել հեռուստացույցի առաջ ՝ ուղեղի ճակատային հատվածի կեղեւի շուրջ ավելի շատ գորշ նյութ են ունեցել: Այս հատվածը պատասխանատու է ինտելեկտի նվազման համար:
«Ի վերջո հեռուստացույցի դիտումը ուղղակի կամ անուղղակի կերպով կապված է երեխայի նեյրոճանաչողական զարգացման հետ, - ասում են Սենդայ քաղաքի Տոհոկու համալսարանի գիտնականները, - Ամեն դեպքում, դիտարկվող որոշ ասոցիացիաներ շատ վնասակար են, եւ երեխաների ծնողները պետք է հաշվի առնեն այդ ազդեցությունները, երբ երեխաները երկար են հեռուստացույց դիտում»:






