65-ամյա հարավ կորեացի կնոջ մոտ նախկինում ախտորոշվել է օստեոարթրիտ: Սա հիվանդություն է, որի ժամանակ հոդերի աճառների եւ ոսկրերի վիճակը գնալով վատանում է ՝ առաջացնելով ցավ եւ թմրածություն: Բայց երբ ցավազրկողներն ու հակաբորբոքային դեղամիձոցներն այլեւս  չեն թեթեւացրել ցավը , եւ միայն ստամոքսի դիսկոմֆորտ են առաջացրել, նա դիմել է ասեղնաբուժության, գրում են բժիշկները  New England Journal of Medicine-ում:

Ասեղնածակումը  բժշկական այլընտրանքային մեթոդ է, որը  ցավի թեթեւացման եւ տարբեր հիվանդությունների բուժման համար ասեղների միջոցով մարմնի որոշակի կետերի խթանումն է:

Այս մեթոդով բուժման ժամանակ, հավանաբար, ոսկուց պատրաստված ասեղները դիտմամբ թողնել են կնոջ հյուսվածքներում,  ասվում է զեկույցում, հաղորդում է Fox News-ը:

Մինչդեռ ասեղներ եւ այլ իրեր օրգանիզմում թողնելը այդքան էլ լավ միտք չէ, ասել է Բոսթոնի համալսարանի ճառագայթաբանության պրոֆեսոր, բժիշկ Ալի Գերմազին:  Մարմնում մնացած օտար առարկաները կարող են հանգեցնել բորբոքման, աբսցեսի եւ վարակների: «Մարդու օրգանիզմը ձգտում է  ազատվել օտար մարմիններից,- ասել է Գերմազին,-  դա սկսում է որոշ պաշտպանական մեխանիզմներից, օրինակ, բորբոքումից եւ առարկայի շուրջ  ֆիբրոզ հյուսվածքի ձեւավորումից»:

Օրգանիզմում մնացած ասեղները  կարող են նաեւ այլ խնդիրներ առաջացնել: «Հիվանդները չեն կարող ՄՌՏ հետազոտւթյուն անցնել, քանի որ  մարմնում մնացած ասեղները կարող են շարժվել եւ վնասել զարկերակները», - ասել է նա: