Վնասվաքաբանության եւ օրթոպեդիայի հայ գիտական կենտրոնի փոխտնօրեն Ռուբեն Գալստյանը Հայաստանի վնասվածքաբանության վիճակը ԱՄՆ-ի եւ Եվրոպայի երկրների հետ համեմատած գնատահատում է «չորսի» ( հինգ բալանոց համակարգով): Օրթոպեդիան կարելի է գնահատել երկուսի եւ երեքի արանքում, ասաց նա NEWS.am Medicine-ին, միեւնույն ժամանակ նշելով, որ Հայաստանը չի զիջում ԱՊՀ երկրներին, միգուցե մի փոքր Ռուսաստանին , այն էլ միայն օրթոպեդիայում:
Ըստ նրա, դա պայմանավորված է ֆինանսներով (դրանք բավականին թանկ վիրահատություններ են) եւ այլ պատճառներով, բայց ոչ բժիշկների պրոֆեսիոնալիզմով: Հայաստանում կա նաեւ անհրաժեշտ տեխնիկան:
«Այստեղ խնդիրը հաճախորդների եւ հայկական մենթալիտետի մեջ է: Շատերը մինչեւ օրս վախենում են ինչպես հին, այնպեսլ էլ նոր տեխնիկայից»,- ասաց նա: Եղել են դեպքեր, երբ հիվանդին առաջարկվել է էնդոպրոթեզավորում եւ ծնկի վիրահատություն, նա հրաժարվել է հետեւյալ խոսքերով « ոչինչ, ես կապրեմ ծնկի ցավով ոնց որ պապս»:
Բժշկի դիտարկումներով, Եվրոպական երկրներում բժշկի գնում են նույնքան հաճախ, որքան վարսավիրանոց, եւ միանգամից համաձայնում են բժշկի առաջարկներին: «Հայաստանում դիմում են վիրահատության, երբ արդեն ծայրահեղ ծանր է վիճակը»,- նշեց վնասվածքաբանը, եւ ավելացրեց, որ չի կարելի երկար մտածել, երբ խոսքը գնում է առողջության մասին: Բժիշկը ենթադրում է, որ պատճառը ֆինանսների, ինչպես նաեւ վախի մեջ է: «Շատերը չգիտեն, ին՞չ է վիրահատությունը, բայց այդ բառն անգամ վախ է ներշնչում»,- ասաց նա:
Հայաստանում վնասվածքաբանությունը եւ օրթոպեդիան մի մասնագիտություն են, չնայած շատ եվրոպական երկրներում դրանք բաժանված են: Այսինքն մասնագետը զբաղվում է վերին եւ ստորին վերջույթներով, կոնքի ոսկրերով, ինչպես նաեւ օրթոպեդիայով: «Ինչ վերաբերում է ինձ, ապա ես վիրահատում եմ հիմնականում ծունկը եւ կոնքազդրային հոդը»,- նշեց Գալստյանը:
Ըստ պրոթեզավորման առաջին տեղում է կոնքազդրային հոդը: Վիրահատությունը կատարվում է կոտրվածքների եւ կոքսարթրոզի, հոդի դեգեներատիվ փոփոխությունների, ինչպես նաեւ հետվնասվածքային արթրոզների ժամանակ: Երկրորդ տեղում է ծնկան հոդը, իսկ երրորդ եւ չորրորդ տեղերում են ՝ ուսային եւ արմնկային հոդերը:
Պարզաբանելով, թե ինչ է հոդի էնդոպրոտեզավորումը, բժիկը նշեց, որ այս մեթոդը հիմնականում օգտագործվում է կոնքազդրային եւ ծնկան հոդերի համար: Շատ ավելի հազվադեպ՝ ուսային հոդի համար: Վիրահատությունները տարբեր են լինում՝ որոշ դեպքերում հոդն ամբողջությամբ փոխվում է, իսկ որոշներում՝ մասնակի: Օրինակ՝ կոնքազդրային հոդի կոտրվածքների ժամանակ պահպանվում է հոդի կոնքային հատվածը, իսկ փոխվում է միայն ազդրային ոսկրի գլխիկը:
Ինչ վերաբերում է Հայաստանում օգտագործվող նյութերից, ապա օգտագորվում է հիմնականում տիտան, կոբալտ եւ այլն: Հիմնականում դրանք ձուլվածքներ են: Ամենակարեւորը , թե ին՞չ պրոթեզ է դրվում՝ ցեմենտվող թե ոչ: Պրոթեզի երկրորդ տեսակը ծածկված է կեղեւով, օստեօինտեգրացիան տեղի է ունենում այնպես , որ դառնում է մեկ ամբողջություն ոսկրի հետ: Ոչ ցեմենտային պրոթեզը համարվում է լավագույնը աշխարհում: Ավելի լավ է ընտրել որակյալ նյութեր, ինչպես ասվում է , մնացած ողջ կյանքի համար:






