Շատ ծնողներ ճարպային կուտակումները համարում են «մանկական ճարպ», որը հետագայում կանցնի: Իսկ նորմալ քաշ ունեցող յուրաքանչյուր յոթերորդ երեխայի ծնող համարում է, որ իր երեխան շատ նիհար է:
Ըստ Էլիսս Լանդաոի Լինքոլն-Նեբրասկայի համալսարանից, հարցումը ցույց է տվել, որ ծնողներն ի վիճակի չեն տեսնել երեխայի մոտ ճարպակալման խնդիրը, գրում է The Daily Mail-ը:
Ընդհանուր առմամբ գիտնականները վերլուծել են 69 հետազոտություն, որոնք ներառել են 2-18 տարեկան 15000 երեխա: Գեր կամ ճարպակալում ունեցող երեխաների ծնողների 51% -ը սխալ են գնահատել իրենց երեխայի քաշը: Յուրաքանչյուր դեպքում ծնողները պետք է նկարով կամ սանդղակով գնահատեին երեխայի քաշը: Հետո հետազոտողները հաշվարկել են երեխաների Մարմնի զանգվածի ցուցանիշը: 2-5 տարեկան երեխաների ծնողներն ավելի հազվադեպ են նրանց ընկալել որպես ճարպակալած երեխաներ: Երեխայի քաշը սխալ են գնահատել ե՛ւ ծնողները, եւ՛ անմիջականորեն իրենց քաշի հետ խնդիր ունեցողները:
Ստացվում է, ծնողները սխալ են գնահատել երեխաներին՝ չցանկանալով պիտակավորել նրանց: Հետաքրքիր է, որ նորմալ քաշ ունեցող երեխաների ծնողները նույնպես թերագնահատել են իրենց երեխայի քաշը:






