Անգլիացի բժիշկները ստեղծել են կրծքի քաղցկեղի դեմ պայքարի անսովոր իմպլանտ, որի ներսում գտնվում է քարրի եւ քուրքումին:  Այն չորացնում է ոռուցքը մեկ երրորդի չափով եւ կանգնեցնում է չարորակ բջիջների բազմացումը, հաղորդում է The Daily Mail-ը:

Քանի որ մարդն ի վիճակի չէ մեծ քանակությամբ համեմունքներ  ուտել, Լուիսվիլլի համալսարանի գիտնականները որոշել են համեմուքները ներմուծել անմիջապես ուռուցքի մեջ:  Նրանք համեմունքները  տեղավորել են մինչեւ 2 միլիմետր երկարություն ունեցող լուծվող պատիճների մեջ: Պատիճը պարունակում է 200 միլիգրամ փոշի:

Մասնագետները մկներին փոխպոտվաստել են երկու այդպիսի պատիճ կամ կերակրել են  նրանց համեմունքներով:  Հետագա չորս ամիսների ընթացքում գիտնականները հետեւել են ուռուցքի աճին: Պարզվել է, որ սննդում համեմունքների օգտագործումը ազդեցություն չի ունեցել: Մինչդեռ  պատիճ-վիտամինները թույլ չեն տվել քաղցկեղային բջիջներին արագ կիսվել, ինչը փոքրացրել է ուռուցքը:

Քուրքումինը հայտնի է իր հակաօքսիդանտային եւ հակաբորբոքային հատկություններով:  Հնարավոր է, այն նաեւ պաշարում է կրծքի ուռուցքի աճը խթանող հորմոնի ազդեցությունը:  Հիմա անկախ փորձագետները փորձում են պարզել, արդյոք քուրքումինի ներմուծումը անմիջապես ուռուցքի մեջ  կարող է բարձրացնել արդյունավետությունը: