Սուրբ Վալենտինի օրը բեղմնավորված երեխաներն ավելի քիչ են տառապում ցրված սկլերոզով, պնդում է Shift.ms կայքը:
Կանայք, ում հղիությունը համընկնում է ամառային ամիսների հետ, ուժեղ արեւի պատճառով ավելի շատ վիտամին D են կլանում, որն էլ, ինչպես պնդում են հետազոտողները, դրական ազդեցություն է թողնում պտղի իմունային համակարգի զարգացման վրա:
Ցրված սկլերոզը մարդկանց սովորաբար ախտահարում է 20-ից 30 տարեկանում, եւ ողջ աշխարհում այդ հիվանդության զոհ են դառնում է 2,5 միլիոն մարդ, այդ թվում 85 000 բրիտանացի, հաղորդում է Daily Mail-ը։
Այն կարող է կուրության եւ պարալիչի հանգեցնել, եւ ներկա դրությամբ այդ հիվանդության դեմ չկա ոչ մի դեղամիջոց եւ ոչ մի բուժում:
Հիվանդությունը սկսվում է, երբ իմունային համակարգը գրոհում է օրգանիզմը եւ ոչնչացնում է գլխուղեղի եւ ողնուղեղի նյարդաթելերի պաշտպանիչ միելինային-ճարպային թաղանթը: Վերջինիս պատճառով խախտվում է կենսականորեն անհրաժեշտ ազդանշանների հաղորդումը, որոնք անհրաժեշտ են տեսողության, քայլքի, մտածողության եւ միզապարկի հսկողության համար:
Հետազոտությունը ցույց է տվել, որ հիվանդության համար որոշիչ նշանակություն ունեն արյան սպիտակ բջիջները՝ այպես կոչված T-բջիջները:
«Դա հաստատում է իմ ընթացիկ խորհուրդը, որ բոլոր կանայք հղիության ընթացքում պետք է վիտամին D-ի ֆիզիոլոգիական դեղաչափեր ընդունեն»,- հայտարարել է Barts NHS Trust առողջապահության կենտրոնի նյարդաբան, պրոֆեսոր Գեւին Ջիովանիոնին: Արդեն հայտնի է, որ ՑՍ-ի դեպքերն ավելի հաճախ տեղի են ունենում արեւային լույսի հարաբերականորեն ցածր մակարդակով այնպիսի երկրներում, ինչպիսին է Մեծ Բրիտանիան, որոնք հեռու են հասարակածից: Դիաբետը, բրոնխիալ ասթման եւս վտանգավոր են կյանքի համար: Սրտային հիվադությունները նույնպես կապված են կյանքի սկզբում վիտամին D-ի ցածր մակարդակների հետ:






