• Latest news

Հայաստանում ծնված 5.2 կգ քաշով տղային կանվանեն Տիգրան Մեծի պատվին

5 հոկտեմբերի, 2016  13:04

Հայաստանում ծնված 5.2 կգ քաշով տղային ուզում են անվանել Տիգրան՝ ի պատիվ հայոց արքա եւ զորավար Տիգրան Մեծի։ Այս մասին NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում ասել է Աչաջուրի Առողջության կենտրոնի մանկաբարձ–գինեկոլոգ Կորյուն Վարդապետյանը։

Տիգրանը 30-ամյա Ալվարդ Ղիասյանի 2-րդ որդին է։ Նրա առաջնեկը, որը 2 տարի առաջ այստեղ է ծնվել, նույնպես խոշոր է եղել՝ 3 կգ 950 գրամ։ Բժշկի խոսքով՝ հղիությունն ընթացել է նորմալ, առանց որեւէ բարդացումների։ Ուլտրաձայնային հետազոտության եւ դոպլեր հետազոտության տվյալներից ենթադրվում էր, որ երեխան մոտավորապես 4 կգ է լինելու կամ մի փոքր ավելի։ Բժիշկն առաջարկել էր կեսարյան հատում անել, քանի որ անգամ 4 կգ–ը խոշոր պտուղ է, բայց մայրը հրաժարվել էր՝ որոշելով, որ եթե առաջին անգամ ինքնուրույն ծննդաբերել է, ապա կարող է եւ երկրորդ անգամ ինքնուրույն երեխա ունենալ, անգամ եթե երկրորդն առաջինից խոշոր է։

Բժշկի մոտ վերջին խորհրդակցության ժամանակ Կորյուն Վարդապետյանը եւս մեկ անգամ մորը փոխանակման քարտ եւ ծննդաբերության վկայական էր տվել՝ խորհուրդ տալով մտածել կեսարյան հատման մասին։ Նույն օրը երեկոյան կինը ծննդատուն էր եկել լիարժեք բացվածքով, եւ նրան կեսարյան հատման ուղարկել արդեն հնարավոր չէր, եւ բժիշկները ստիպված են եղել ընդունել ծնունդը։

Ծննդաբերության ժամանակ երեխայի խոշոր մարմնի պատճառով փոքր դժվարություններ են առաջացել. նրա թիկունքն ու կրծքավանդակը գլխից լայն են եղել, ինչը բարդացնում էր ծննդաբերության գործընթացը։ Բարեբախտաբար, ամեն բան լավ է ավարտվել, եւ երեխան բարեհաջող լույս աշխարհ է եկել, հետագա բարդացումներ չեն եղել։ Երեխայի քաշն ավելի շատ էր, քան նախապես ակնկալվում էր՝ 5 կգ 230 գ, իսկ հասակը՝ 57 սմ։

«Նման քաշով երեխաները շատ հազվադեպ են բնական ճանապարհով ծնվում ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ամբողջ աշխարհում», – նշել է Կորյուն Վարդապետյանը։

Նրա խոսքով՝ նորածինն ամենախոշոր երեխան է, որը երբեւէ ծնվել է Առողջության կենտրոնի գոյության ընթացքում՝ սկսած 1963 թվականից։ Նախքան Տիգրանը այստեղ ծնված ամենախոշոր երեխան կշռում էր 4 կգ 700 գ, իսկ ամենափոքրը՝ 1 կգ 800 գ (երեխան ծնվել էր ժամանակին, պարզապես փոքրամարմին էր, քանի որ առաջին դասի ծննդատներում, որտեղ չկա վիրահատարան եւ առանձին վերակենդանացման բաժանմունք, չեն զբաղվում բարդացումներ ունեցող հղիներով եւ վաղաժամ ծնունդներ չեն ընդունում)։

Տիգրանը եւ նրա մայրն իրենց լավ են զգում։ Տիգրանի ծննդյան պահին նրա հայրը Ռուսաստանում էր։ Լսելով որդու ծննդյան լուրը՝ նա շտապ վերադարձել է Հայաստան։


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է