• Latest news

Հայտնի են ծերացման դեմ պայքարող մթերքները

25 դեկտեմբերի, 2014  16:18

Դիետոլոգները նշել են այն սննդամթերքները, որոնք օգնում են պայքարելու ծերացման դեմ։ Այդ մթերքները նվազեցնում են հիպերտոնիայի, ճարպակալման, շաքարախտի, մի խոսքով, բոլոր այն հիվանդությունների զարգացման հավանականությունը, որոնք ճանաչում է օրգանիզմը։ Կարեւորն այն է, որ առօրյա սննդակարգում լինեն բանջարեղեններ, սպիտակուցներ, քայքայվող ճարպեր, բջջանյութեր, վիտամիններ եւ հակաօքսիդանտներ։

Հիմնվելով այս պնդման վրա՝ մասնագետները ցուցակի մեջ են ներառել քաղցկեղի հավանականությունը նվազեցնող բրյուսելյան կաղամբը։

Սկզբունքորեն, այն կարելի է փոխարինել բրոկոլիով, կալեով, սպիտակ կամ գունավոր կաղամբով։ Դրանք բոլորն էլ հարուստ են հակաօքսիդանտներով, բջջանյութերով, վիտամիններով եւ հանքանյութերով։ Ինչպես հաղորդում է Today-ը, խորհուրդ է տրվում օգտագործել օրն առնվազն 3-5 չափաբաժին։

Այնուհետեւ հաջորդում է սաղմոնը։

Այս ձկնատեսակը սրտի եւ նյարդային համակարգի համար օգտակար սպիտակուցների եւ օմեգա-3 ճարպաթթուների արժեքավոր աղբյուր է։ Դրանք նաեւ նպաստում են մաշկի եւ մազերի առողջությանը։ Նույն օգտակար նյութերով են հարուստ նաեւ սարդինաները, միդիան, ծովատառեխը, իշխանը կամ վահանաձուկը։ Նորման՝ նվազագույնը 2 չափաբաժին շաբաթական ։

Երրորդ տեղը նվաճել է նույնպես սպիտակուցներով հարուստ նուշը, որի մեջ կարելի է գտնել օգտակար ճարպեր, մագնեզիում, ցինկ։

Նուշը հեշտ է փոխարինել պիստակով եւ հունական ընկույզով (օրը մեկ ունցիա)։

Յոգուրտը եւ կինոան իսկական սուպեր մթերքներ են։ Առաջինը հագեցած է կալցիումով, սպիտակուցներով, վիտամին D-ով, պրոբիոտիկ մանրէներով, որոնք օգտակար են ոսկորների, մկանների եւ մարսողության համար (օրը 1-2 չափաբաժին)։

Կինոան իր հերթին տրամադրում է բջջանյութի, կալցիումի, երկաթի օրական նորման, իսկ օրը պետք է ուտել կես բաժակ։

Կանաչ թեյը վաղուց է հայտնի իր եզակի հատկություններով։ Այն հզոր հակաօքսիդանտ է եւ փրկություն սրտանոթային համակարգի համար։ Ինչպես ցույց է տալիս հետազոտությունը, օրական 5 բաժակ կանաչ թեյ խմելն իսկապես ամրապնդում է առողջությունը։

Թեյի հետ կարող է համեմատվել միայն հապալասը։

Բնորոշ գույնը հատապտղին անտոցիան հակաօքսիդանտն է տալիս։ Ուստի բոլոր վառ գույնի հատապտուղներն էլ օգտակար են։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է