• Latest news

Ինչու են կոնսերվանտներով մթերքները հանգեցնում ճարպակալման

10 օգոստոսի, 2017  12:25

Կոնսերվանտներով մթերքների կանոնավոր օգտագործումը խախտում է օրգանիզմի հորմոնալ ֆոնը, հանգեցնում ճարպակալման, հաղորդում են ամերիկյան ռեգեներատիվ բժշկության Cedars-Sinai ինստիտուտի մասնագետները:

Ըստ Eurekalert-ի՝ մասնագետներն առաջին անգամ գնահատել են, թե քիմիկատներն ինչպես են ազդում մարդկային ցողունային բջիջներից աճեցված հորմոն արտադրող հյուսվածքների վրա: Ավելի վաղ նման փորձեր անցկացվել են լաբորատոր կենդանիների մասնակցությամբ:

Նոր հետազոտությունում գիտնականներն ուսումնասիրել են տարածված սննդային հավելումներն ու քիմիական նյութերը, որոնք կարող են հայտնվել սննդում: Առաջին նյութը բութիլհիդրոքսիտոլուոլ սննդային հավելումն է (Е321), որը պարունակվում է նախաճաշի համար փաթիլներում, ընկուզեղենում, կրեկերներում: Е321-ն օգտագործվում է մթերքներում սննդարար նյութերի պահպանման համար:

Երկրորդ քիմիկատը պերֆտորոկտանաթթուն է (PFOA), որը ձեւավորվում է տեֆլոնե սպասքի տաքացման ժամանակ: PFOA կա նաեւ, օրինակ, պոպկորնի փաթեթների ներքին թաղանթում:

Նյութերի եռյակը եզրափակում է տրիբութիլոլը, որն առկա է նավերի պաշտպանության համար օգտագործվող ներկերում: Այն կարող է թափանցել ջրի մեջ եւ կուտակվել ծովամթերքում:

Դոկտոր Դհրուվ Սարինի խոսքով՝ մասնագետները հայտնաբերել են, որ այս քիմիկատներից յուրաքանչյուր վնասում է հորմոնները, որոնք պատասխանատու են աղիների եւ գլխուղեղի միջեւ կապի համար: Վերջինը ժամանակին ազդանշան չի ստանում մարսողական համակարգից, ինչի արդյունքում ուշանում է սննդից հագենալու զգացողությունը: Արդյունքում մարդը կանոնավորապես չափից շատ է ուտում:

Մասնագետները ենթադրում են, որ մարդու օրգանիզմի վրա սննդային հավելումների եւ քիմիական այլ նյութերի ազդեցության հետազոտության՝ իրենց մշակած մեթոդը կարող է առավել անվտանգ, արդյունավետ եւ տնտեսապես շահավետ լինել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել