Բրիտնիայից 56-ամյա Թրեվոր Ուոքերը 2 ամիս տառապել է չդադարող հազից: Պարզվել է՝ չդադարող հազը աղիքների, այլ ոչ թե թոքերի քաղցկեղի նախանշան է, ինչպես կարելի էր ենթադրել:
Daily Mirror-ը հաղորդում է, որ սկզբում Թրեվորի ընտանիքը որոշել է, որ նա վարակվել է եւ խորհուրդ էր տվել դիմել հիվանդանոց դիմել: Հիվանդանոցում, սակայն, Թրեվորի մոտ հայտնաբերել էին աղիքների քաղցկեղ, ընդ որում ուշ փուլի:
«Պարզվեց՝ աղիքների քաղցկեղն արագ տարածվել եւ անցել է թոքերին: Այս լուրը ցնցեց մեզ», — պատմել է պացիենտի կինը՝ Մենդին, որի հետ նա ապրել է 32 տարի:
Թրեվորի վիճակը շատ ծանր էր եւ արագ վատթարանում էր եւ բժիշկները եզրակացրել էին, որ նրան մնացել է 3 շաբաթ ապրել:
Վերջին օրերին բրիտանացին հիվանդանոցում անցկացրել էր մտերիմների եւ հարզատների շրջապատում: Ախտորոշումից 16 օր անց նա մահացել էր:
«Ամեն ինչ այնքան արագ էր կատարվում: Նա շատ էր նիհարել՝ մնացել էին մաշկն ու ոսկորները», — պատմում է նրա այրին:
Մենդին պնդում է, որ բացի թուլությունից եւ հազից Թրեվորը մահացու վտանգավոր հիվանդության այլ նախանշաններ չուներ:
«Նա առողջ եւ մարզված տղամարդ էր: Նա ավելի քան 30 տարի առաջ թողել էր ծխելը: Բացի այդ գրեթե չէր խմում ալկոհոլ եւ փորձում էր ճիշտ սնվել», — պատմել է նա:
Մենդին մահացած ամուսնու պատմությունը պատմել է, որպեսզի շրջապատին հիշեցնի այնպիսի նախանշանի վտանգի մասին, ինչպիսին երկարատեւ հազն է:
Եթե հազը չի անցնում մի քանի շաբաթվա ընթացքում, հարկավոր է անպայման հետազոտվել, ընդգծել է նա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր