• Latest news

Ի՞նչ է պետք ուտել կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո

10 ապրիլի, 2021  22:23

Շատ մասնագետների կարծիքով՝ ճիշտ սննդակարգը կարող է նպաստել իմունային համակարգի ամրապնդմանը եւ պատվաստումից հետո պաշտպանություն ստեղծել կորոնավիրուսից: Ի՞նչ սնունդ է խորհուրդ տրվում ընդունել պատվաստումից հետո:

Սպիտակուց

Կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո խորհուրդ է տրվում բավարար քանակությամբ սպիտակուցներ ուտել: Հիվանդությունների կանխարգելման փորձագետ դոկտոր Սանդրա Էլ Հաջը պնդում է, որ պատվաստումից հետո սպիտակուցների ընդունումը կարող է օգնել կանխել ֆիզիկական թուլության զգացողությունները:

«Ձեր մարմինը ստիպված կլինի շատ էներգիա այրել: Եթե ​​ձեր սննդակարգում բավարար քանակությամբ սպիտակուցներ չլինեն, մկանների զանգվածը կնվազի: Արդյունքում ձեզ ավելի թույլ կզգաք»,- ասել է մասնագետը:

Բալասնավորված սննդակարգ

Հատուկ մթերքներ, որոնք կարող են ուժեղացնել իմունային համակարգը, իրականում չկան: Որպեսզի իմունային համակարգը ճիշտ գործի, խորհուրդ է տրվում հնարավորինս բալանսավորված սնվել: «Սովորական առողջ սնունդ ընդունեք՝ հնարավորինս շատ բուսական բաղադրիչներով, ամբողջական մթերքներով եւ օգատակար յուղերով»,- ասում է դոկտոր Ուիլյամ Լին: Նա նաեւ խորհուրդ է տալիս խուսափել ուլտրապաստերիզացված սնունդից եւ արհեստական ​​քաղցրացուցիչներից:

Ի՞նչ չարժե անել

Պատվաստումներից հետո «մաքրող» հյութերը եւ «դետոքսը» վատ գաղափար է, ինչպես պնդում են շատ մասնագետներ: Այս ամենն օգուտ չի բերի, հակառակը՝ միայն կթուլացնի օրգանիզմը: «Մաքրող հյութերը սպիտակուցներ եւ մանրաթելեր չեն պարունակում: Սրանք այն երկու օգտակար նյութերն են, որոնք օգնում են պաշտպանել եւ ամրապնդել իմունային համակարգը»,- ասում է սննդաբան Ջանետ Քիմսզալը:




 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է