• Latest news

Արյան անալիզը կհուշի ծննդաբերության բարդությունների վտանգի մասին

26 հոկտեմբերի, 2016  13:07

Հղի կանանց արյան մեջ պարունակվող սպիտակուցը կարող է օգնել կանխատեսել ծննդաբերելիս վտանգավոր բարդությունների հավանականությունը եւ պտղի զարգացման խնդիրները: Այս մասին հայտնել են Queen Mary University (Մեծ Բրիտանիա) համալսարանի գիտնականները:

Գիտնականների խոսքով՝ DLK1 կոչվող սպիտակուցը մարդկանց եւ կրծողների մայրական արյան մեջ պարունակվում է հղիության ժամանակ: Այն կարելի է օգտագործել պտղի առողջական վիճակը որոշելու նպատակով տեստեր մշակելիս եւ անալիզներ կատարելիս: Դրա օգնությամբ նաեւ կարելի է պարզել՝ բարդություններից խուսափելու համար արդյոք վաղաժամ ծննդաբերության կամ կեսարյան հատման անհրաժեշտություն կա: Պարզվել է, որ DLK1-ի ցածր ցուցանիշը կարող է վկայել պտղի վատ աճի եւ ծննդաբերելիս բարդությունների մասին:

Մինչեւ վերջերս գիտությանը քիչ բան էր հայտնի տվյալ սպիտակուցի ծագման աղբյուրի, դրա դերակատարման եւ այն մասին՝ արդյոք այն կապվա՞ծ է պտղի առողջության հետ: Մկների վրա կատարված հետազոտություններով գիտնականները պարզել են, որ պտղի կամ մոր մոտ DLK1-ի արտադրման համար պատասխանատու գենի անջատումը պտղի զարգացման ընթացքում  հանգեցնում է մի շարք խնդիրների եւ ծննդաբերելիս բարդությունների:

Հետազոտողները նաեւ հաստատել են, որ տվյալ սպիտակուցը սինթեզվում է սաղմում, իսկ դա նշանակում է, որ մայրական արյան մեջ դրա առկայությունը ուղղակիորեն վկայում է ապագա երեխայի կենսաբանական վիճակի մասին: Ահա, թե ինչու այս սպիտակուցի մակարդակի գնահատումը, ըստ գիտնականների, կարող է դառնալ պտղի զարգացման խնդիրների եւ ծննդաբերելիս բարդությունների կանխատեսման հուսալի ոչ ինվազիվ միջոց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել