Ապրիլի 2-ը ողջ աշխարհում նշվում է որպես աուտիզմի իրազեկման համաշխարհային օր (World Autism Awareness Day)։ Այս օրը ընդունվել է ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի կողմից՝ 2007 թվականի վերջում, իսկ առաջին անգամ նշվել է 2008 թվականին։
Այսօր աուտիզմի իրազեկման միջազգային օրվա կապակցությամբ Երեւանում մի շարք միջոցառումներ են անցկացվելու.
• Ժամը 13։00-ին Երեւանի քաղաքապետարանի հարակից տարածքում մեկնարկելու է քայլարշավ դեպի Ազատության հրապարակ։
• Ժամը 14։00-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու աուտիզմ ունեցող երեխաներին նվիրված երգի շնորհանդես, նկարների բացօթյա ցուցահանդես եւ մի շարք այլ միջոցառումներ:
• Ժամը 20։00-ին Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը լուսավորվելու է կապույտ լույսով՝ «Light It Up Blue» նախաձեռնության շրջանակներում։
Ի դեպ, 2010 թվականից ի վեր, կապույտ լույսով են լուսավորվում Նյու-Յորքի Empire State Building-ը, Կանադայի Տորոնտո քաղաքի CN Tower-ը եւ մի շարք այլ խոշոր քաղաքների կարեւոր շենքեր։ Կապույտ լույսը խորհրդանշում է այն փաստը, որ աուտիզմը ավելի հաճախ է հանդիպում տղա երեխաների մոտ:






