• Latest news

Հայաստանում ծխողների վիճակագրությունն անփոփոխ է. տղամարդկանց կեսը ծխում է

31 մայիսի, 2017  16:47

Հայաստանում 16 տարեկանից բարձր ծխողների թիվը կազմում է շուրջ 52%, իսկ 18 տարեկանից բարձր տղամարդկանց շրջանում այդ ցուցանիշը հասնում է 55%-ի: Այսինքն՝ կարելի է ասել, որ Հայաստանում ծխում է յուրաքանչյուր երկրորդ տղամարդը: Այս մասին մայիսի 31-ին Առանց ծխախոտի միջազգային օրվա առիթով լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը:

Նրա խոսքով՝ այս վիճակագրությունը հաշվի է առնում միայն նրանց, ովքեր կանոնավոր են ծխում, ոչ թե ժամանակ առ ժամանակ:

Ալեքսանդր Բազարչյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում կանանց շրջանում ծխողների թիվը միջինը 3% է, բայց կան շրջաններ ու տարիքային խմբեր, որտեղ այդ ցուցանիշն ավելի բարձր է: Օրինակ՝ Երեւանում բնակվող 30-40 տարեկան կանանց շրջանում այն կազմում է 8-10%:

Նշենք, որ այս վիճակագրությունը վերջին մի քանի տարիներին անփոփոխ է մնում: Lancet ամսագրում հրապարակված վերջին հետազոտության համաձայն՝ Հայաստանը կանոնավոր ծխող տղամարդկանց թվով առաջատար երկրների թվում է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll