• Latest news

Գիտնականները վիրուսային հիվանդությունների գլխավոր փոխանցող են համարում չղջիկներին

11 հուլիսի, 2017  13:10

Ամերիկյան EcoHealth Alliance կազմակերպության հետազոտողները կազմել են «սպառնալիքների համաշխարհային քարտեզ»` քարտեզի վրա նշելով այն տարածքները, որոնք կարող են մարդկության առողջությանը սպառնացող վիրուսային համաճարակի աղբյուր լինել, հայտնում է BBC-ն: Գիտնականներն ուսումնասիրել են տարբեր տարածքների կաթնասուններին, ինֆեկցիոն հիվանդությունները, որոնք այս կենդանիներն են փոխանցում, եւ մարդու հետ նրանց շփումների հնարավորությունը:

Նրանք, մասնավորապես, հետազոտել են վիրուսների 586 տեսակներ, որոնցով վարակված են եղել կաթնասունների 754 տեսակներ (վիրուսների 188 տեսակները համարվում են կենդանիների միջոցով փոխանցվող ինֆեկցիաներ, որոնք կարող են վարակել մարդուն), ըստ որում` հատուկ ուշադրություն է դարձվել այն վիրուսներին, որոնք մինչեւ վերջերս հետազոտողները, փաստորեն, անտեսում էին: Մասնագետներն իրենց հետազոտության արդյունքներով  կազմել են վայրի կենդանիների բնակության տարածքների քարտեզը` ինֆեկցիոն հիվանդությունների տարածման հետ միասին, որոնք նրանք կրում են: Պարզվել է, որ համաճարակների հնարավոր բռնկման պոտենցիալ վայրերը կաթնասունների տարբեր խմբերի համար տարբերվում են, սակայն չղջիկներից բխող սպառնալիքը մեծապես գերազանցում է կենդանիների մնացած տեսակների վտանգին: Մասնավորապես` ըստ ամենայնի, չղջիկներն են դարձել վերջին տարիների ամենածանր համաճարակներից մեկի` Էբոլա տենդի բռնկման պատճառը:

Հետազոտողները նշել են կենդանիների կողմից փոխանցվող 17 ինֆեկցիաներ, որոնք կարող է կրել այս խմբի ցանկացած ներկայացուցիչ, ըստ որում` չղջիկների առաջացրած համաճարակները կարող են բռնկվել աշխարհի ցանկացած կետում, սակայն առավել մեծ վտանգ է առկա Հարավային Ամերիկայում: Դրանից բացի, գիտնականները 10 ինֆեկցիայի մասին են հայտնել, որոնք փոխանցվում են կապիկների եւ կրծողների ցանկացած տեսակի միջոցով:

Հետազոտության հեղինակները հայտարարել են, որ ընդհանրապես ցանկացած համաճարակ առաջանում է շրջակա միջավայրի վրա մարդու ներգործության հետեւանքով, ուստի նոր համաճարակի հայտնվելու  վտանգը նվազագույնի հասցնելու համար անհրաժեշտ է մարդու շփումները վայրի բնության հետ առավելագույն չափով սահմանափակել, մասնավորապես` դադարեցնել որսորդությունը եւ վայրի կենդանիների բնակության սովորական վայրերի ավերումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է