• Latest news

Հնարավո՞ր է նիհարել կրծքով կերակրելիս

29 օգոստոսի, 2017  20:26

Հղիության ընթացքում կանանց մեծ մասը ավելորդ քաշ է հավաքում: Ծննդաբերությունից հետո նրանք ցանկանում են դրանից ազատվել, սակայն կրծքով կերակրելիս կանանց խորհուրդ է տրվում սննդակարգի կալորիականությունը մի փոքր մեծացնել, որ օրգանիզմը կարողանա լրացուցիչ կալորիաներից կաթ սինթեզել: Հնարավո՞ր է նիհարել կրծքով կերակրելիս: Այս հարցի վերաբերյալ իր տեսակետը հայտնեց սննդամթերքի հարցերով մասնագետ Դավիթ Պիպոյանը:

Մասնագետի խոսքով՝ կրծքով կերակրելիս կանայք գիրանում են կամ նիհարում ոչ այն պատճառով, որ սննդակարգում կալորիաներ են ավելանում, այլ այն պատճառով, որ խանգարվում է նրանց քունը, իսկ քիչ քնելը, ինչպես հայտնի է, քաշի ավելացում է առաջացնում:

Ներկայացնում ենք մասնագետի մի քանի խորհուրդներ.

  • Միջինվիճակագրական կնոջն օրական խորհուրդ է տրվում օգտագործել մոտ 1800 կալորիա, իսկ կրծքով կերակրողին՝ հավելյալ եւս 500 կալորիա: Մասնագետը խորհուրդ է տալիս այս 2300 կալորիան օգտագործել օրվա ընթացքում 5 անգամ սնունդ ընդունելով:
  • Ցանկալի է հրաժարվել գլիկեմիկ բարձր ինդեքսով մթերքներից: Այսպես՝ մակարոնեղենի փոխարեն կարելի ընտրել հնդկաձավար կամ հաճար, դրանք սնուցող շատ նյութեր են պարունակում եւ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը չեն բարձրացնում:
  • Դրանից բացի, կաթ սինթեզելու համար օրգանիզմը սպտակուցների կարիք ունի, ուստի դրանք անհրաժեշտ է պարտադիր ներառել սննդակարգի մեջ: Ցանկալի է սպիտակուցներն ստանալ ոչ յուղոտ աղբյուրներից, օրինակ՝ հավի կրծքամսից:
  • Քաղցրեղենի փոխարեն օրը 2 անգամ կարելի է չրեր ուտել:
  • Օրվա ընթացքում ցանկալի է շատ շարժվել, մարզվել: Մասնագետը նշեց, որ Հայաստանում ծնողներից շատերը նորածինների հետ զբոսանքներ չեն կատարում, քանի դեռ չի լրացել նրանց 40 օրը: Արդյունքում նստակյաց կենսակերպը էլ ավելի է վնասում մոր կազմվածքը: Մասնագետը խորհուրդ է տալիս փոքրիկի հետ զբոսանքները կանոնավորապես կատարել՝ ծննդատնից դորս գրվելուց անմիջապես հետո:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել