• Latest news

Դիետոլոգը հայտնել է, թե որն է սեքսի համար իդեալական նախաճաշը

25 նոյեմբերի, 2017  14:48

Բրիտանացի դիետոլոգ Ռոբ Հոբսոնը համարում է, որ սեռական ցանկության մակարդակը մեծամասամբ կախված է այն մթերքներից, որոնք մարդը գործածում է։ Դրանք ունակ են անմիջական ազդեցություն թողնել օրգանիզմի հորմոնալ ֆոնի վրա, մասնավորապես, տղամարդկանց մոտ տեստոստերոնի քանակի վրա։

Daily Mail պարբերականին սննդի հարցերով մասնագետը պատմել է նախաճաշի մասին, որի շնորհիվ հնարավոր է բարձրացնել լիբիդոն։

Հոբսոնի կարծիքով՝ լիբիդոյի բարձրացման համար անհրաժեշտ է նախաճաշին օգտագործել վիտամին D-ի բարձր պարունակությամբ սննդամթերք։ Նման սննդամթերքներից են սունկը, ձուն, սկումբրիան ու այդ վիտամինով հարստացված չոր նախաճաշերը։ 

Այդ մթերքները հատկապես կարեւոր են ձմռանը, երբ ցերեկվա տեւողությունը կարճ է, ու մարդը չի կարողանում ստանալ վիտամինի անհրաժեշտ քանակությունը արեւի լույսից։

Նշենք, որ վերջերս վիտամին  D-ին բազմաթիվ հետազոտություններ են նվիրված։ Շատ երկրներում նկատվում է մարդկանց մոտ այդ վիտամինի պակաս՝ ընդ որում ոչ միայն աշխարհագրական դիրքի պատճառով, այլեւ որովհետեւ մարդիկ սկսել են ավելի քիչ ժամանակ անցկացնել մաքուր օդին՝ արեւի ճառագայթների ուղիղ ազդեցության տակ։  Մասնավորապես, ըստ հետազոտությունների, վիտամին D-ի պակաս կա նաեւ արեւային Հայաստանի բնակիչների մոտ։ 

Վերջին հետազոտությունների տվյալներով՝ վիտամին D-ն, օստեոպորոզի կանխարգելումից բացի, նաեւ նպաստում է մետաբոլիզմին, բարձրացնում է բեղմնավորման հավանականությունը, նպաստում է այրվածքների արագ ապաքինմանը, պաշտպանում է Սուր շնչառական հիվանդություններից, ասթմայից ու վաղ դաշտանադադարից, լավացնում է սրտի աշխատանքը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է